London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են․ Էլինար Վարդանյան

Blogosphere

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։

Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրավական ձևակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խոսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատության մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա սովորական ինկվիզիցիա է։

«Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»՝ այսպիսին էր գերագույն, գլխավոր «իրավապահի» նախորդ տարվա վերջին հնչեցված ցանկությունը։
Ի պատասխան վարչապետի ցանկության իրավապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»։ Դե ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լավ գիտեն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։

Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա, թե ոչ։ Ճնշող մեծամասնությամբ հիմքեր չեն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմեն Աշոտյանի արդեն երկար ամիսներ ձգվող կալանքը դրա ապացույցն է։

Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։

Շուրջ երկու տարի է կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը, ում կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Պետք էր, որ նա չլիներ ավագանու նիստերին, և համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրություն չկա՝ և սա գիտեն բոլորը։ Մամիկոն Ասլանյանի դեպքում ևս, եթե տեսականորեն արդեն առկա լիներ օրինական ուժի մեջ դատավճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկետ ազատման հարցով։

Կալանքի տակ է պահվում Նարեկ Մալյանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խոսքի համար։ Խափանման միջոցի փոփոխության վերջին միջնորդությունը մերժվեց, քանի որ դատարանը գտավ, որ մնալով ազատության մեջ` Մալյանը, ուշադրություն, կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձևակերպմամբ կալանք տալ։

Բոլորի աչքի առջև ոստիկանական մեքենայում իրավապահների կողմից բռնության ենթարկված Լևոն Քոչարյանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Վստահ եմ, եթե չլիներ պատգամավորական անձեռնմխելիությունը, Քոչարյանը դեռ կշարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդեն շարունակվում է դատարանում։ Մեզ համոզում են, թե այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եվ քննիչը, դատախազը, կալանք տվող դատավորը «նույնպես չեն տեսել»։

Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահվեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթևիկ Վիրաբյանը։ Երևի Տաթևիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունեին։

Նախորդ տարվա աշնանը Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի համար ակցիաների ընթացքում կալանավորվեց գրեթե հինգ տասնյակ մեր հայրենակից։
Շատ երկար կարելի է թվարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատյանի գործով նիստն էր, որտեղ վկա ոստիկաններն արդեն չէին էլ հիշում, թե նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ ավելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։

Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկույցում արձանագրել է, որ դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների։

Ինտենսիվ գնում է դատակաիրավական համակարգի դեգրադացիա։ Ոչ թե բոլորն են հավասար օրենքի առաջ, այլ բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ուզում եմ մեկ կարևոր բան արձանագրել. դատաիրավական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կյանքերի, ճակատագրերի հետ։ Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են։ Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular