USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, կողքիդ գտնվողները շատ արագ հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ․ Հրաչյա Առաքելյան

Right
«Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանը՝ նշելով, որ ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն իր համար սկզբունքային հարց է, ինչի մասին տեղյակ է իր շրջապատը։
 
«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․ ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։
 
-Պարոն Առաքելյան, ինչպե՞ս Ձեր գլխավորած ստորաբաժանումը ամփոփեց 2023 թվականը։ Քննչական գործունեության հատկապես ո՞ր ասպեկով եք արդյունքներն առավել կարևոր և տպավորիչ համարում և ինչու՞։
 
-2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել եմ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետի պաշտոնին և շուրջ ութ ամիսների ընթացքում կարողացել եմ ծանոթանալ և՛ անձնակազմի, և՛ ստորաբաժանումում առկա լուծման ենթակա խնդիրների հետ։
 
Ստորաբաժանման կողմից 2023թ․ կատարվել է մեծածավալ աշխատանք։ Ինչպես գիտեք, մայրաքաքաղաքային շարժը հիմնականում տեղի է ունենում Կենտրոն, որոշ չափով նաև Նոր Նորք վարչական շրջաններում, ինչով պայմանավորված, հանցագործության դեպքն էլ այստեղ համեմատաբար ավելի շատ են։ Արդյունքում վարույթների համեմատական առատությունը նաև ծանրաբեռնվածության է բերում։ Չնայած դրան, իմ գնահատմամբ ստորաբաժանումը իր առջև դրված խնդիրները 2023թ․ կատարել է «լավ» արդյունքներով:
 
-Վերջին շրջանում կարծես ավելացել են դանակահարությունները, հրազենի գործադրմամբ մարմնական ծանր վնավածքներ հասցնելու դեպքերը։ Ինչպիսի՞ն է պատկերը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առումով Երևանի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Ըստ ձեզ մոտ առկա վարույթների և որո՞նք են նման միտումների պատճառները, ըստ Ձեզ։
 
-Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ևս առկա են ինչպես հրազենի, այնպես էլ սուր կտրող-ծակող գործիքի /դանակի/ գործադրմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ հասցնելու, այդպիսի դեպքերը խուլիգանությամբ կատարվելու առիթով նախաձեռնված քրեական վարույթներ։ Դրանցով կատարվում են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ: Քանի որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն էական ազդեցություն են ունենում ընդհանուր հանցավորության վիճակի վրա, դրանց լիարժեք բացահայտման և քննության վրա առանձնահատուկ ջանք ենք թափում։
 
Ըստ իս՝ նմանատիպ հանցագործությունները Երևան քաղաքի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում կատարվելը պայմանավորված է քաղաքի այս հատվածում սպասարկման, ժամանցի և այլ բնույթի օբյեկտների խտությամբ, ուսումնական և այլ հաստատությունների առատությամբ և դրանցով պայմանավորված՝ քաղաքացիների ինտենսիվ հոսքով։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ծանր հանցագործությունների կատարման հիմքում հիմնականում ընկած են անձնամիջյան վեճերը, այսինքն կազմակերպված հանցավորության տարրեր դրանք որպես կանոն չեն պարունակում:
 
-Ծառայողական գործունեության հետ կապված ի՞նչ հիմնական մտահոգություններ ունեք 2024թ․ ։
 
-Առանձնակի մտահոգություններ չունեմ։ Անձնակազմի անձնական, և՛ գործնական որակներին ծանոթանալուց հետո ավելի մեծ վստահությամբ եմ նայում մեր առջև դրված խնդիրների կատարմանը, պատրաստ ենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու մեր գործառութային պարտականությունները: Հիմնական նպատակը մնում է նախաքննության որակի լիարժեք ապահովումը, վարույթների դատավարական ժամկետների հստակ պահպանումը և դատավարության մասնակիցների իրավունքների երաշխավորումը։ Ինչպես գիտեք, նորարարական բարեփոխումներ են իրականացվել նախաքննության ոլորտում՝ կապված, մասնավորապես քննչական գործողությունները տեսախցիկի կիրառությամբ իրականացնելու, էլեկտրոնային քրեական վարույթների համակարգը ներդնելու հետ։ Անձնակազմը հիմնական մասով ադապտացվել է այդ նոր իրողություններին, բայց դեռ կատարելագործվելու տեղ ունենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Բացի այդ, սա այն ոլորտներ է, որը սեփական գիտելիքների մշտական թարմացման, նոր հմտությունների ձեռքբերման պահանջ է դնում տեխնոլոգիական առումով ավելի ու ավելի զարգացող հանցավորությանը դիմակայելու համար և մենք առաջիկայում փորձելու ենք օգտվել քննիչների համար ստեղծվող նման բոլոր հնարավորություններից։ Ինքնակատարելագործումը կարևոր առաջնայնություն է մեզ համար։
 
-Պարոն Առաքելյան, որպես ստորաբաժանման ղեկավար, երբ պարզում եք, որ ձեր ստորաբաժանման քննիչների քննած վարույթներով դատարանն արդարացման դատավճիռ է կայացնում, կամ այլ որակում է տալիս մեղադրյալի արարքներին, հանգում սկզբունքորեն այլ հետևությունների, նման դեպքերը որոշակի հետևանքներ ունենո՞ւմ են։
 
-Նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել, իսկ լինելու դեպքում բնականաբար այո, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Նախնական ուսումնասիրման արդյունքում թերացումներ, խախտումներ հայտնաբերվելու դեպքում պետք է քննարկվի դրանք թույլ տվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ որոշակի դեպքերում արդարացման դատավճիռները կայացվում են ոչ թե քննության թերությունների պատճառով, այլ արարքի որակման առումով ձեռք բերված ապացույցների համակցության պայմաններում դատարանի տարբերվող իրավական գնահատականներով։ Ամեն դեպք յուրովի է։
 
-Ինչպիսի՞ն է այսօր ձեր ղեկավարած բաժնի կադրային հագեցվածությունը և հատկապես ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ քննիչների կողմից իրականացվող քննության ընդհանուր որակն ինչպե՞ս եք գնահատում։
 
-Ստորաբաժանումում ներկա պահին կան թափուր հաստիքներ, սակայն ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ փորձում ենք բացը լրացնել։ Վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ չնայած ահռելի ծանրաբեռնվածությանը, ապահովվել ենք պատշաճ արդյունքներ՝ գրեթե բոլոր պարամետրերով։ Քննչական կոմիտեի կողմից կադրային համալրման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, քննիչներիս սոցիալական երաշխիքների էական բարելավումը, վստահ եմ, կադրային հագեցվածության առումով էական դրական տեղաշարժի կհանգեցնի։ Սակայն մեր խնդիրը միայն թվակազմի համալրումը չէ, այլ հատկապես որակյալ մասնագետների ներգրավումը, ինչը շատ ավելի կարևոր է իմ կարծիքով։
 
-Նոր քրեադատավարական օրենքով նախաքննության ընթացքը, պայմանավորված քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումներով, զգալիորեն արագացել է՝ հանգեցնելով աշխատանքի տեմպի ավելացման։ Այս նոր կարգավորումները որքանո՞վ են նպաստում որակյալ նախաքննությանը և կարողացե՞լ եք ադապտացվել այդ նոր ռեժիմին։
 
-Փոփոխված քրեադատավարական օրենքներն արդեն տևական ժամանակ է, ինչ կիրառվում են և հասցրել ենք դրանց ադապտացվել։ Նոր կարգավորումներով աշխատանքային տեմպն ավելացել է, հատկապես հանրային քրեական հետապնդում հարուցված վարույթներով՝ պայմանավորված ժամկետների սահմանափակմամբ: Իմ կարծիքով որևէ ժամկետի սահմանափակում չպետք է խոչընդոտի որակյալ նախաքննություն իրականացնելուն և նման մոտեցմամբ էլ պահանջ է ներկայացվել ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Ձեր աշխատանքային պրակտիկայի ընթացքում կարո՞ղ եք հիշել հանցագործության դեպք, որի բացահայտումն ու խութերը հասկանալը առանձնակի դժվարություն է ներկայացրել, պահանջել քննչական հատուկ հմտություններ, և որն, այդուհանդերձ, հաղթահարել եք։
 
-Կարող եմ հիշել նման ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր։ Թող անհամեստ չհնչի, բայց դրանցում առաջացած դժվարությունները կարողացել եմ հաղթահարել իմ սկզբունքային, կամային որակներով և, նախաքննության շահով պայմանավորված, լուծել քրեական գործերի վերջնական ընթացքը: Իմ պրակտիկայի ընթացքում ձեռք բերված փորձը փոխանցել և ներկայումս էլ փոխանցում եմ այն ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, որտեղ զբաղեցրել և զբաղեցնում եմ ղեկավար պաշտոններ: Ի դեպ՝ ինքս էլ շատ հմտություններ քաղել եմ ավագ գործընկերներիցս և այս առումով համակարգային գենետիկ, հարստացող հիշողությունը ամենաթանկ կապիտալներից է։
-Ծնունդով Ախուրյան գյուղից եք։ Ծառայողական գործունեության գերակշիռ մաս՝ը շուրջ 20 տարի, անցկացրել եք Ձեր մարզում։ Հատկապես մարզային համայնքերում բոլորն իրար ճանաչում են։ Ձեզ շա՞տ են դիմել կամ հիմա էլ դիմու՞մ են անձնական հարցերով։ Հե՞շտ է արդյոք հաղթահարել այդ բարոյական ճնշումը ու ինչպե՞ս եք արձագանքում նման «խնդրանքներին»։
 
-Թե՛ Շիրակի մարզում և թե՛ Երևան քաղաքում ես կաշկանդված չեմ եղել օրենքով գործելու հարցում։ Ներկա պահին էլ չունեմ նման խնդիր։ Որևէ բարոյական ճնշում իմ նկատմամբ չի եղել, թույլ չեմ տվել, որ լինի, որովհետև ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն ինձ համար սկզբունքային հարց է ու իմ շրջապատը գիտի այդ մասին։ Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, շատ արագ կողքիդ գտնվողները հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ։
 
-Դժվա՞ր չէր մարզում ունեցած այդքան տարվա փորձառությունից հետո մայրաքաղաքում ծառայության անցնելը։ Ձեզ համար խիստ ակնհայտ տարբերություններ եղա՞ն Շիրակում և Երևանում իրականացվող աշխատանքի հետ կապված։
 
Թե՛ Շիրակի մարզում և թե՛ Երևան քաղաքում եղել են և կան դժվարություններ։ Գիտեք, չնայած մենթալային որոշակի տարբերություններին, այդուհանդերձ, փոքր երկիր լինելու հանգամանքը թույլ չի տալիս էական տարբերություններ ունենալ այդ թվում նաև հանցավորության վիճակի, տեսակների առումով։ Քրեադատավարական ընթացակարգերի, իրավական գործիքակազմի միատեսակ կիրառությունը, կուտակած փորձը ապահովում են, որպեսզի աշխատավայրերի փոփոխությունը էական ազդեցություն չթողնի գործունեությանդ վրա։ Եթե աշխատանքի հանդեպ նաև բարձր պատասխանատվությամբ մոտենալու կարողություն ունես և աշխատասիրություն, ապա առհասարակ չեմ պատկերացնում որ այդ առումով կարելի է ինչ-որ խնդիրների բախվել։
 
-Ի՞նչ անել, որպեսզի քննիչը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվի՝ ապահովելու համար քննության անկողմնակալությունը։
 
-Քննիչն առաջին հերթին ինքը պետք է գիտակցի իր զբաղեցրած պաշտոնը, պատասխանատվության զգացումը զբաղեցրած պաշտոնի, իր կարգավիճակի, ուսադիրի, ծառայության և ամենակարևորը՝ պետության ու հայրենիքի առջև իր պարտականության հանդեպ։ Քննվող վարույթներով անկողմնակալության ապահովումը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվելու կարևոր նախապայման է: Եվ երբևէ չպետք է թույլ տաս ինքդ քեզ՝ նման խնդրանքներով այլոց դիմել, որպեսզի նաև բարոյական ներքին իրավունք ունենաս նման խնդրանքները մերժելու։
-Այս տարի Քննչական կոմիտեն նշում է իր 10-ամյակը և Դուք մաս եք կազմել կառույցի զարգացման ընթացքին։ Որքանո՞վ եք համակարգային առումով այն կայացած համարում՝ ելնելով այսօրվա իրողություններից։
 
-Կարծում եմ՝ բոլորին է տեսանելի, թե զարգացման ինչպիսի անշեղ ընթացքի մեջ է Քննչական կոմիտեն։ Այն այսօր ոչ միայն կայացած, այլ զարգացող և ընդլայնվող համակարգ է։ Հակառակ դեպքում անհնար կլիներ պատկերացնել վարույթների 98 տոկոսը քննող համակարգ։ Ես իսկապես ներքին հպարտության զգացում եմ ապրում՝ այդ ընթացքի մասնիկը լինելու համար և ուզում եմ հավատալ, որ իսկապես իմ համեստ լուման եմ ներդնում համակարգի կայացման, դրանով իսկ՝ մեր պետականության ամրապնդման գործում։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular