Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ 

Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, կողքիդ գտնվողները շատ արագ հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ․ Հրաչյա Առաքելյան

Իրավունք
«Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանը՝ նշելով, որ ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն իր համար սկզբունքային հարց է, ինչի մասին տեղյակ է իր շրջապատը։
 
«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․ ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։
 
-Պարոն Առաքելյան, ինչպե՞ս Ձեր գլխավորած ստորաբաժանումը ամփոփեց 2023 թվականը։ Քննչական գործունեության հատկապես ո՞ր ասպեկով եք արդյունքներն առավել կարևոր և տպավորիչ համարում և ինչու՞։
 
-2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել եմ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետի պաշտոնին և շուրջ ութ ամիսների ընթացքում կարողացել եմ ծանոթանալ և՛ անձնակազմի, և՛ ստորաբաժանումում առկա լուծման ենթակա խնդիրների հետ։
 
Ստորաբաժանման կողմից 2023թ․ կատարվել է մեծածավալ աշխատանք։ Ինչպես գիտեք, մայրաքաքաղաքային շարժը հիմնականում տեղի է ունենում Կենտրոն, որոշ չափով նաև Նոր Նորք վարչական շրջաններում, ինչով պայմանավորված, հանցագործության դեպքն էլ այստեղ համեմատաբար ավելի շատ են։ Արդյունքում վարույթների համեմատական առատությունը նաև ծանրաբեռնվածության է բերում։ Չնայած դրան, իմ գնահատմամբ ստորաբաժանումը իր առջև դրված խնդիրները 2023թ․ կատարել է «լավ» արդյունքներով:
 
-Վերջին շրջանում կարծես ավելացել են դանակահարությունները, հրազենի գործադրմամբ մարմնական ծանր վնավածքներ հասցնելու դեպքերը։ Ինչպիսի՞ն է պատկերը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առումով Երևանի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Ըստ ձեզ մոտ առկա վարույթների և որո՞նք են նման միտումների պատճառները, ըստ Ձեզ։
 
-Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ևս առկա են ինչպես հրազենի, այնպես էլ սուր կտրող-ծակող գործիքի /դանակի/ գործադրմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ հասցնելու, այդպիսի դեպքերը խուլիգանությամբ կատարվելու առիթով նախաձեռնված քրեական վարույթներ։ Դրանցով կատարվում են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ: Քանի որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն էական ազդեցություն են ունենում ընդհանուր հանցավորության վիճակի վրա, դրանց լիարժեք բացահայտման և քննության վրա առանձնահատուկ ջանք ենք թափում։
 
Ըստ իս՝ նմանատիպ հանցագործությունները Երևան քաղաքի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում կատարվելը պայմանավորված է քաղաքի այս հատվածում սպասարկման, ժամանցի և այլ բնույթի օբյեկտների խտությամբ, ուսումնական և այլ հաստատությունների առատությամբ և դրանցով պայմանավորված՝ քաղաքացիների ինտենսիվ հոսքով։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ծանր հանցագործությունների կատարման հիմքում հիմնականում ընկած են անձնամիջյան վեճերը, այսինքն կազմակերպված հանցավորության տարրեր դրանք որպես կանոն չեն պարունակում:
 
-Ծառայողական գործունեության հետ կապված ի՞նչ հիմնական մտահոգություններ ունեք 2024թ․ ։
 
-Առանձնակի մտահոգություններ չունեմ։ Անձնակազմի անձնական, և՛ գործնական որակներին ծանոթանալուց հետո ավելի մեծ վստահությամբ եմ նայում մեր առջև դրված խնդիրների կատարմանը, պատրաստ ենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու մեր գործառութային պարտականությունները: Հիմնական նպատակը մնում է նախաքննության որակի լիարժեք ապահովումը, վարույթների դատավարական ժամկետների հստակ պահպանումը և դատավարության մասնակիցների իրավունքների երաշխավորումը։ Ինչպես գիտեք, նորարարական բարեփոխումներ են իրականացվել նախաքննության ոլորտում՝ կապված, մասնավորապես քննչական գործողությունները տեսախցիկի կիրառությամբ իրականացնելու, էլեկտրոնային քրեական վարույթների համակարգը ներդնելու հետ։ Անձնակազմը հիմնական մասով ադապտացվել է այդ նոր իրողություններին, բայց դեռ կատարելագործվելու տեղ ունենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Բացի այդ, սա այն ոլորտներ է, որը սեփական գիտելիքների մշտական թարմացման, նոր հմտությունների ձեռքբերման պահանջ է դնում տեխնոլոգիական առումով ավելի ու ավելի զարգացող հանցավորությանը դիմակայելու համար և մենք առաջիկայում փորձելու ենք օգտվել քննիչների համար ստեղծվող նման բոլոր հնարավորություններից։ Ինքնակատարելագործումը կարևոր առաջնայնություն է մեզ համար։
 
-Պարոն Առաքելյան, որպես ստորաբաժանման ղեկավար, երբ պարզում եք, որ ձեր ստորաբաժանման քննիչների քննած վարույթներով դատարանն արդարացման դատավճիռ է կայացնում, կամ այլ որակում է տալիս մեղադրյալի արարքներին, հանգում սկզբունքորեն այլ հետևությունների, նման դեպքերը որոշակի հետևանքներ ունենո՞ւմ են։
 
-Նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել, իսկ լինելու դեպքում բնականաբար այո, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Նախնական ուսումնասիրման արդյունքում թերացումներ, խախտումներ հայտնաբերվելու դեպքում պետք է քննարկվի դրանք թույլ տվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ որոշակի դեպքերում արդարացման դատավճիռները կայացվում են ոչ թե քննության թերությունների պատճառով, այլ արարքի որակման առումով ձեռք բերված ապացույցների համակցության պայմաններում դատարանի տարբերվող իրավական գնահատականներով։ Ամեն դեպք յուրովի է։
 
-Ինչպիսի՞ն է այսօր ձեր ղեկավարած բաժնի կադրային հագեցվածությունը և հատկապես ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ քննիչների կողմից իրականացվող քննության ընդհանուր որակն ինչպե՞ս եք գնահատում։
 
-Ստորաբաժանումում ներկա պահին կան թափուր հաստիքներ, սակայն ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ փորձում ենք բացը լրացնել։ Վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ չնայած ահռելի ծանրաբեռնվածությանը, ապահովվել ենք պատշաճ արդյունքներ՝ գրեթե բոլոր պարամետրերով։ Քննչական կոմիտեի կողմից կադրային համալրման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, քննիչներիս սոցիալական երաշխիքների էական բարելավումը, վստահ եմ, կադրային հագեցվածության առումով էական դրական տեղաշարժի կհանգեցնի։ Սակայն մեր խնդիրը միայն թվակազմի համալրումը չէ, այլ հատկապես որակյալ մասնագետների ներգրավումը, ինչը շատ ավելի կարևոր է իմ կարծիքով։
 
-Նոր քրեադատավարական օրենքով նախաքննության ընթացքը, պայմանավորված քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումներով, զգալիորեն արագացել է՝ հանգեցնելով աշխատանքի տեմպի ավելացման։ Այս նոր կարգավորումները որքանո՞վ են նպաստում որակյալ նախաքննությանը և կարողացե՞լ եք ադապտացվել այդ նոր ռեժիմին։
 
-Փոփոխված քրեադատավարական օրենքներն արդեն տևական ժամանակ է, ինչ կիրառվում են և հասցրել ենք դրանց ադապտացվել։ Նոր կարգավորումներով աշխատանքային տեմպն ավելացել է, հատկապես հանրային քրեական հետապնդում հարուցված վարույթներով՝ պայմանավորված ժամկետների սահմանափակմամբ: Իմ կարծիքով որևէ ժամկետի սահմանափակում չպետք է խոչընդոտի որակյալ նախաքննություն իրականացնելուն և նման մոտեցմամբ էլ պահանջ է ներկայացվել ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Ձեր աշխատանքային պրակտիկայի ընթացքում կարո՞ղ եք հիշել հանցագործության դեպք, որի բացահայտումն ու խութերը հասկանալը առանձնակի դժվարություն է ներկայացրել, պահանջել քննչական հատուկ հմտություններ, և որն, այդուհանդերձ, հաղթահարել եք։
 
-Կարող եմ հիշել նման ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր։ Թող անհամեստ չհնչի, բայց դրանցում առաջացած դժվարությունները կարողացել եմ հաղթահարել իմ սկզբունքային, կամային որակներով և, նախաքննության շահով պայմանավորված, լուծել քրեական գործերի վերջնական ընթացքը: Իմ պրակտիկայի ընթացքում ձեռք բերված փորձը փոխանցել և ներկայումս էլ փոխանցում եմ այն ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, որտեղ զբաղեցրել և զբաղեցնում եմ ղեկավար պաշտոններ: Ի դեպ՝ ինքս էլ շատ հմտություններ քաղել եմ ավագ գործընկերներիցս և այս առումով համակարգային գենետիկ, հարստացող հիշողությունը ամենաթանկ կապիտալներից է։
-Ծնունդով Ախուրյան գյուղից եք։ Ծառայողական գործունեության գերակշիռ մաս՝ը շուրջ 20 տարի, անցկացրել եք Ձեր մարզում։ Հատկապես մարզային համայնքերում բոլորն իրար ճանաչում են։ Ձեզ շա՞տ են դիմել կամ հիմա էլ դիմու՞մ են անձնական հարցերով։ Հե՞շտ է արդյոք հաղթահարել այդ բարոյական ճնշումը ու ինչպե՞ս եք արձագանքում նման «խնդրանքներին»։
 
-Թե՛ Շիրակի մարզում և թե՛ Երևան քաղաքում ես կաշկանդված չեմ եղել օրենքով գործելու հարցում։ Ներկա պահին էլ չունեմ նման խնդիր։ Որևէ բարոյական ճնշում իմ նկատմամբ չի եղել, թույլ չեմ տվել, որ լինի, որովհետև ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն ինձ համար սկզբունքային հարց է ու իմ շրջապատը գիտի այդ մասին։ Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, շատ արագ կողքիդ գտնվողները հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ։
 
-Դժվա՞ր չէր մարզում ունեցած այդքան տարվա փորձառությունից հետո մայրաքաղաքում ծառայության անցնելը։ Ձեզ համար խիստ ակնհայտ տարբերություններ եղա՞ն Շիրակում և Երևանում իրականացվող աշխատանքի հետ կապված։
 
Թե՛ Շիրակի մարզում և թե՛ Երևան քաղաքում եղել են և կան դժվարություններ։ Գիտեք, չնայած մենթալային որոշակի տարբերություններին, այդուհանդերձ, փոքր երկիր լինելու հանգամանքը թույլ չի տալիս էական տարբերություններ ունենալ այդ թվում նաև հանցավորության վիճակի, տեսակների առումով։ Քրեադատավարական ընթացակարգերի, իրավական գործիքակազմի միատեսակ կիրառությունը, կուտակած փորձը ապահովում են, որպեսզի աշխատավայրերի փոփոխությունը էական ազդեցություն չթողնի գործունեությանդ վրա։ Եթե աշխատանքի հանդեպ նաև բարձր պատասխանատվությամբ մոտենալու կարողություն ունես և աշխատասիրություն, ապա առհասարակ չեմ պատկերացնում որ այդ առումով կարելի է ինչ-որ խնդիրների բախվել։
 
-Ի՞նչ անել, որպեսզի քննիչը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվի՝ ապահովելու համար քննության անկողմնակալությունը։
 
-Քննիչն առաջին հերթին ինքը պետք է գիտակցի իր զբաղեցրած պաշտոնը, պատասխանատվության զգացումը զբաղեցրած պաշտոնի, իր կարգավիճակի, ուսադիրի, ծառայության և ամենակարևորը՝ պետության ու հայրենիքի առջև իր պարտականության հանդեպ։ Քննվող վարույթներով անկողմնակալության ապահովումը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվելու կարևոր նախապայման է: Եվ երբևէ չպետք է թույլ տաս ինքդ քեզ՝ նման խնդրանքներով այլոց դիմել, որպեսզի նաև բարոյական ներքին իրավունք ունենաս նման խնդրանքները մերժելու։
-Այս տարի Քննչական կոմիտեն նշում է իր 10-ամյակը և Դուք մաս եք կազմել կառույցի զարգացման ընթացքին։ Որքանո՞վ եք համակարգային առումով այն կայացած համարում՝ ելնելով այսօրվա իրողություններից։
 
-Կարծում եմ՝ բոլորին է տեսանելի, թե զարգացման ինչպիսի անշեղ ընթացքի մեջ է Քննչական կոմիտեն։ Այն այսօր ոչ միայն կայացած, այլ զարգացող և ընդլայնվող համակարգ է։ Հակառակ դեպքում անհնար կլիներ պատկերացնել վարույթների 98 տոկոսը քննող համակարգ։ Ես իսկապես ներքին հպարտության զգացում եմ ապրում՝ այդ ընթացքի մասնիկը լինելու համար և ուզում եմ հավատալ, որ իսկապես իմ համեստ լուման եմ ներդնում համակարգի կայացման, դրանով իսկ՝ մեր պետականության ամրապնդման գործում։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Ամենադիտված