Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении 

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

Наука и культура

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ' Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):

Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները' անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ' ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ' ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ' նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ' ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
բժշկական տեղեկանք /հավելված/ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ' ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
անձնագրի պատճենը,
3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն' համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի' համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են՝ սկսած 2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում' ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 612 սենյակ, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-96)։

Քննությունները տեղի կունենան 2024 թվականի ապրիլի 8-ից 12-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-46; +374 10-59-96-96):

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 8 МАЯФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти
Самое популярное