Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին. Գառնիկ Դանիելյան
BlogosphereԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, դուք արժանի եք ամենօրյա հոգածության, սիրո, հարգանքի և ուշադրության։
Այս օրը՝ մարտի 8-ը, լոկ առիթ է ևս մեկ անգամ խոսելու ձեր մասին։ Ձեր ուժն ու քնքշությունը, հոգատարությունն ու բարությունը անփոխարինելի են։ Կինն է, որ ոգեշնչում է բոլորին․ պոետից մինչև մարտիկին։
Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, որոնք ցույց տվեցին իրենց բացառիկ տոկունությունն ու փաստեցին․ հայ կնոջը կոտրել չի լինի։
Շնորհավորում եմ և մաղթում, որ ձեզ զգաք ավելի պաշտպանված և սիրված, սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք»։