London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը մեկնաբանել է բուհերի խոշորացման վերաբերյալ շրջանառվող լուրերը

Science and culture

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն համատեքստից կտրված և խեղաթյուրված է համարում մամուլում հրապարակումները, որոնցում ներկայացվում է  ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 5 ուղղությունների ամբողջական ցանկն ու դրա շրջանակներում բուհերի օպտիմալացումն ու խոշորացման ծրագրի իրականացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Խոսքը վերաբերում է համապատասխան ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերին, որոնք քննարկումներ կծավալեն, իսկ կլաստերների կառուցվածքը մշակվելու է  առաջիկա աշխատանքների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները»,- նշեց նա:

Հայոցյանը նկատեց՝ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ոչ թե 5, այլ 6 կլաստեր, որոնցից մեկի՝ սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները:

 «2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների լայնածավալ գործընթացի շրջանակներում կազմակերպել է բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացման ու դրանց միավորման գործընթաց։ Ներքին քննարկումների արդյունքում առաջարկվել է  խոշորացված բուհերի 6 կլաստերային ուղղություններ»,-ասաց Հայոցյանը։

Նրա խոսքով՝  գիտական կազմակերպություններին և բուհերին առաջարկվել է 7 ամիսների ընթացքում կազմակերպել ներքին քննարկումներ ու առաջարկել իրենց տեսակետը, թե այդ միավորումներում որտեղ են իրենց տեսնում, ինչ կառավարման առաջարկներ, մտահոգություններ ունեն և այլն։

Ըստ Հայոցյանի՝ դրան զուգահեռ բոլոր շահառու կազմակերպություններին առաջարկվել է ներկայացնել պաշտոնական ներկայացուցիչներին, ովքեր կմասնակցեն հայեցակարգային քննարկումներին։

«Հիմա ներկայացուցիչները պաշտոնապես ներկայացվել են, առաջարկությունները՝ պաշտոնապես ուղարկվել։ Մարտի 15-ին առաջարկություններն ուսումնասիրվել են, հաշվի առնելով այն 6 ուղղությունները, որոնք նախապես հայտարարվել էր` ձևավորվել են աշխատանքային խմբեր այդ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ աշխատանքային խմբերում արդեն մեկնարկում են այդ կլաստերների բովանդակության, կառավարման և այլ մանրամասների վերաբերյալ քննարկումները»,-մանրամասնեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ  որոշ կազմակերպություններ առաջարկությանը դրական են արձագանքել, որոշները՝ բացասական։

Մասնավորապես՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում մարտի 11-ին հայտարարել է, որ արվեստի բուհերի  միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը դեռևս անցյալ տարի է գրավոր ներկայացրել ԿԳՄՍ նախարարին, ինչպես նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին։

«ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և բուհի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները»,-ասված է հայտարարության մեջ։

Հայոցյանի համոզմամբ՝ Կոնսերվատորիան, որպես ՀՀ պետական բուհերից մեկը, արվեստների ուղղությամբ  այս գործընթացի շահառու է։ Հետևաբար, պետք է մասնակցի այս գործընթացին։

«Որպես պետական լիազոր մարմին մեր գործառույթն է իրենց հետ քննարկել ու հասկանալ, թե որոնք են այն շփման կետերը, որոնց շուրջ կարելի է այս ամեն ինչը զարգացնել»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով Կոնսերվատորիայի շենքի վաճառքի վերաբերյալ լուրերին՝ Հայոցյանը շեշտեց, որ Կառավարության կողմից կա հստակ հանձնարարական՝ ներգրավելով միջազգային փորձագետների՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, որպեսզի առանց օտարման ու վաճառքի՝ դրա օգտագործումը համապատասխան եկամուտներ ապահովի Ակադեմիական քաղաքին։

«Այսինքն, խնդիր է դրվում թե ինչ մեխանիզմով է գույքը կառավարվելու, որ մաքսիմալ արդյունավետ, մեծ եկամուտով աշխատի, այդ եկամուտն էլ ուղղվի Ակադեմիական քաղաքի հետագա զարգացմանը և իր ծրագրերին, բայց ոչ կառուցմանը», - պարզաբանեց բանախոսը՝ հերքելով նաև լուրերը, թե Ակադեմիական քաղաքը կառուցվելու է հենց այդ  ազատվող գույքի հաշվին։

Նա հավաստիացրեց, որ միայն  կառուցման և ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում է հնարավոր տեղափոխությունը։ Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ, նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին 5 ուղղություններից բաղկացած մի ցանկ, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular