Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ) «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրա Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղ Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ) Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ) 

Արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը սատելիտ ընդդիմադիր ուժերի դերաբաշխում է սկսել

Վերլուծական

«Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքն օրեր առաջ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին պահանջ է ներկայացվել՝ հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների և կոալիցիա կազմել արևմտամետ քաղաքական ուժի հետ։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին անցկացված բոլոր սոցհարցումները գալիս են փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը սրընթաց կերպով կորցնում են վարկանիշը և արտահերթ ընտրությունների դեպքում դժվար թե կարողանան հասնել ցանկալի արդյունքի: Եվ հենց դա է պատճառը, որ Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկն այս պահին բուտաֆորիկ ընդդիմադիր դաշտի ձևավորումն է, որը երկու խնդիր կարող է լուծել՝ ձայներ գողանալ իրական ընդդիմադիր ուժերից և այնուհետև այդ ձայները սկուտեղի վրա մատուցել Նիկոլ Փաշինյանին:

Դիցուք՝ երեկ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ: Ըստ նրա՝ մեր խորհրդարանը չի արտացոլում հասարակության կարծիքը, հետևաբար պետք է օր առաջ գնալ նոր ընտրությունների: Միևնույն ժամանակ Բաբայանը նշում է, որ Արցախի հարցը չի փակվել և նույնիսկ այդ հարցի լուծման ծրագրեր է առաջ քաշում: Բաբայանն օրինակ առաջարկում է Ադրբեջանին տալ ճանապարհ, փոխարենը՝ Ադրբեջանը պետք է «վերադարձնի Ղարաբաղը»։ Բաբայանի ծրագրերը, որ նա հնչեցնում էր 2023 թվականին՝ Արցախում գտնվելու ընթացքում, բնականաբար, ստեղծված պայմաններում իրագործելի չեն: Սակայն, դա չի բացառում այն, որ Փաշինյանը կփորձի Բաբայանի միջոցով մոբիլիզացնել արցախահայ էլեկտորատը, նրանց հույս ներշնչել, որ Արցախի հարցը դեռևս փակված չէ և կան հայրենիք վերադառնալու շանսեր: Արդյունքում՝ նրանք խաբվելով իրենց ձայները կտան Բաբայանին, իսկ վերջինս էլ դրանք կմատուցի Նիկոլ Փաշինյանին: 

Հանրության՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր սեգմենտների սիրտը շահելու նպատակով Փաշինյանը կարող է խաղադաշտ մտցնել նաև այլ խաղացողների: Օրինակ՝ պատահակա՞ն էր արդյոք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացնում հենց հիմա, երբ ակտիվորեն խոսվում է հնարավոր արտահերթ ընտրությունների մասին: Ավելին՝ Մարուքյանը, ով ձայն չհանեց այն ժամանակ, երբ Փաշինյանը խայտառակ կապիտուլյացիա էր ստորագրում, երբ աչք էր փակում ՀՀ սուվերեն տարածքի մի մասի օկուպացիայի և Արցախում էթնիկ զտումների վրա, հանկարծ հայտարարում է, որ դեմ է Փաշինյանի առաջ քաշած նոր Սահմանադրություն գրելու, Անկախության հռչակագրից և Արարատից հրաժարվելու գաղափարին: Կա տպավորություն, որ Մարուքյանի ընդդիմադիր ամպլուա վերադառնալը նպատակ է հետապնդում ստանալ հանրության այն սեգմենտի քվեն, որը կտրականապես դեմ է նոր Սահմանադրությունում առաջ քաշվող փոփոխություններին: Միևնույն ժամանակ, չկա որևէ երաշխիք, որ Մարուքյանի ստացած ձայները հետագայում չեն հանգրվանի Փաշինյանի գրպանում:

Նույնը կարելի է ասել նաև Էդգար Ղազարյանի և Կարին Տոնոյանի մասին, ովքեր արդեն մեկ անգամ հաջողել են ջրել քաղաքացիների բողոքի ալիքը: Նրանց միջոցով Փաշինյանը կարող է ստանալ առավել ռադիկալ և չհամակերպվող սեգմենտի քվեն: Չի բացառվում, որ Փաշինյանի խաղաքարտերի մեջ լինեն նաև այնպիսի ուժեր և անհատներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ստանալ նաև անհայտ կորած, զոհված կամ գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատների քվեն:

Ի տարբերություն իրական ընդդիմադիր դաշտի, որը այս պահի դրությամբ, կարծես թե, թմբիրի մեջ է և չի ցանկանում կամ ի վիճակի չէ մոբիլիզացնել հանրությանը, պայքարի նոր և գործնական քայլեր գեներացնել, Փաշինյանն իր գործը լավ է  կատարում՝ բզկտելով ընդդիմադիր դաշտը և պսեվդո-ընդդիմադիր ուժերին օրակարգ բերելու միջոցով իր համար անհրաժեշտ պատկեր ստեղծելով: Սակայն, Փաշինյանի այս սցենարը կարող է հօդս ցնդել այլընտրանքային, իրական ընդդիմադիր ուժի կամ ուժերի ձևավորման պարագայում: Երրորդ ուժը, որը որևէ առնչություն չի ունենա ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ և որը ի վիճակի կլինի նոր դեմքերի և նոր գաղափարների շուրջ մոբիլիզացնել հանրության մեծամասնությանը, կարող է ի չիք դարձնել Փաշինյանի և նրա սատելիտ ընդդիմադիր ուժերի բոլոր նման ծրագրերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղԹուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ
Ամենադիտված