London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:

«Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունը գալիս է մի երկրից, որտեղ արդի տեխնոլոգիաների որակը շատ բարձր է, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բարձրակարգ տեխնիկա: Այս տեխնիկան կծառայի ոչ միայն ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլև հայաստանյան և արտերկրի այն նվագախմբերին, երաժշտական խմբերին, որոնք ելույթներ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Անդրադառնալով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին՝ նշեմ, որ ունենք շատ լավ օրինակ. պետական հատկացումների, մասնավոր և արտերկրի աջակցությունների շնորհիվ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնողականության արդյունքում վերանորոգվել է համերգասրահի դահլիճը: Այս դրամաշնորհի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը կվերազինվի արդի տեխնիկայով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Արամ Խաչատրյան համերգասրահը վերածել բարձրորակ, տեխնիկապես հագեցած մշակութային հարթակի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նաև բարձրորակ ձայնագրություններ և հեռարձակումներ։ Ճապոնական կառավարության տրամադրած այս միջոցները լավագույնս կծառայեն բարձրակարգ համերգների, միջոցառումների, ձայնագրությունների իրականացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը և մաղթել ծրագրի հաջող իրականացում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ մինչև 72,000 ԱՄՆ դոլար կազմող դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին. «Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նորայր Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն. «Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
China supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart
Most Popular