Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը Ռոբերտ Դե Նիրոյի հետ կնկարահանվի քրեական դրամայում
Science and cultureԲրիտանացի հայազգի դերասան Կոսմո Ջարվիսը Ռոբերտ Դե Նիրոյի կողքին կխաղա Բարրի Լեւինսոնի «Ալտո ասպետներ» գանգստերական դրամայում, որում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը, հայտնում է Armenian Film Society-ն։
Կոսմո Ջարվիսը, որի լրիվ անունը Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս է, ներկայումս նկարահանվում է Hulu-ի եւ FX-ի պատմական դրամայում՝ Shogun սերիալում:
«Ալտո ասպետները»/Alto Knights/ պատմում է Վիտո Ջենովեզեի եւ Ֆրենկ Կոստելոյի (մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն)՝ իտալա-ամերիկյան հանցագործ զույգի մասին, որոնք ղեկավարում են երկու առանձին հանցագործ կլաններ: 1957 թվականին Վիտո Ջենովեզեն փորձում է սպանել Ֆրենկ Կոստելլոյին, ով, ի վերջո, վիրավորվում է եւ որոշում հեռանալ մաֆիայից։
Կոսմո Ջարվիսը կմարմնավորի Վինսենթ Գիգանտեին, որը հայտնի է, որպես «Չին», ով 1981-ից 2005 թվականներին Նյու Յորքում Ջենովես հանցագործ ընտանիքի ղեկավարն էր։
Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2025 թվականի մարտի 21-ին։