EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի ռեսուրսները նոր ուղղությամբ. Արմեն Այվազյան

Blogosphere
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
««ԱԿԱԴԵՄՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԱՅՍՐՈՊԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 
Երեկ առանձին գրառմամբ անդրադարձա փաշինյանական իշխանության այսպես կոչված Ակադեմքաղաք հիմնելու քողարկված իրական նպատակներին։ Հնարավոր է, սակայն, որ ժողովրդի դիմադրության շնորհիվ Ակադեմքաղաքն այդպես էլ չի կառուցվի ու կմնա թղթի վրա։ Անգամ այդ դեպքում փաշինյանական իշխանությունը, շրջանառելով ու գովազդելով այդ օտարածին ծրագիրը, այսօր իսկ ու մոտակա հեռանկարում լուծում է մի շարք հակաժողովրդական ու հակահայկական խնդիրներ, որոնցից ստորև նշում եմ հիմնականները և ամբողջացնում նախորդ վերլուծությունը.
 
1. «Ակադեմքաղաք» ծրագիրը շեղում է հայ հասարակության ուշադրությունը Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու կենսականորեն կարևոր հրատապ խնդիրներից, այն էլ՝ Ադրբեջանի հնարավոր խոշոր հարձակման նախաշեմին։
 
Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի սուղ ռեսուրսները մի նոր, արհեստականորեն ստեղծված ուղղությամբ, ստիպում է մարդկանց մտածել սեփական ճակատագրի առջև ծառացած նոր, անհեթեթ, բայց վտանգավոր մարտահրավերների մասին։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմն ազատություն են ստանում հերթական տարածքային զիջումներով Ադրբեջանի պահանջները բավարարելու և սեփական իշխանությունը երկարաձգելու համար։
 
2. «Ակադեմքաղաք» ծրագրի անպատեհ և հանկարծակի առաջմղումով փաշինյանական իշխանությունը հրահրում է բուռն հասարակական քննարկումներ ու այդպիսով բաժանարար նոր գծեր անցկացնում՝ փորձելով միմյանց դեմ հանել պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, ավանդական և ազատական հայացքներ ունեցող ուսանողներին, մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի բնակիչներին, երևանցիներին և մյուս հայաստանցիներին առհասարակ։ Այդպիսի նենգ միջոցներով իշխանությունն ուժեղանում է, իսկ հասարակությունը՝ ավելի ու ավելի թուլանում։ Արդյունքում՝ մեծապես վնասվում ու վտանգվում են Հայաստանի պետության և ժողովրդի կենսական շահերը։
 
3. «Ակադեմքաղաք» ծրագրի միջոցով փաշինյանական իշխանությունը ստուգում-ընտրում է համալսարանական և ակադեմիական միջավայրում իրեն կուրորեն ենթարկվող, առավելագույնս հարմարվողական տարրերին՝ նրանց հետագայում ղեկավար պաշտոնների նշանակելու, իսկ «անհնազանդներին» բոլոր պաշտոններից զրկելու նպատակով՝ բնականաբար, հաշվի չառնելով ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների մասնագիտական ու բարոյական հատկանիշները։
 
4. Ակադեմքաղաք ծրագրի դեմ հանդես եկող հայրենասեր ու սկզբունքային գիտնականներին ու դասախոսներին պատժելով ու մյուսներին «դաս տալով»՝ փաշինյանական իշխանությունը փորձելու է ամբողջական վերահսկողություն հաստատել հայոց մտքի ու մտավոր աշխատանքի կառույցների վրա։
 
5. «Ակադեմքաղաքի» ծրագրի շրջանառումը լուրջ անհանգստություններ ու անվստահություն է սերմանում գիտնականների և ուսանողների միջավայրում, համընդհանուր փլուզման ու վախճանի մթնոլորտ ստեղծում, որը ստիպում է շատերին մտածել երկրից արտագաղթելու մասին։ Հայաստանի մտավոր ռեսուրսների հետագա արտահոսքն ու դուրս մղումն իրենց հերթին նպաստելու են ՀՀ դրածո իշխանությունների քաղաքական կյանքի «կայունությանն» ու երկրի կամայական ու ապաշնորհ կառավարմանը։
 
6. Փակվելիք ԲՈՒՀ-երի շուրջը վերջին տասնամյակներում ձևավորված մանր ու միջին բիզնեսներն ու տնտեսությունները մեծ վնասներ են կրելու, շատերը սնանկանալու են։ Իսկ ԲՈՒՀ-երում և նրանց շրջակայքում աշխատող բանվորներն ու ծառայողները՝ գործազուրկ են դառնալու։ Դա ևս արտագաղթի լայն դուռ է բացելու։
 
7. Փոխարենը՝ պետական բյուրոկրատիան լայն հնարավորություններ է ստանալու կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու և իր համար հանցավոր գերշահույթներ ապահովելու՝ մեծ շինարարության ապագա գործարքները, տենդերներն ու այլ կարգի ֆինանսական ռեսուրսները («համեղ պատառները») բաշխելու և վերաբաշխելու միջոցով։
 
8. Փորձ է արվում նաև Փաշինյանի քաղաքական կերպարին գոնե ինչ-որ դրական գծեր հաղորդել՝ շինարարական մեգածրագրերի մասին խոսակցություններով կոծկել կամ առնվազն մեղմել նրա պետական դավաճանությունն ու ահռելի ձախողումները։
Կարճ ասած՝ եթե նույնիսկ իշխանությունում հայտնված դրածոները չկարողանան լուծել իրենց առջև դրված «մաքսիմում ծրագիրը»՝ հայկական ԲՈՒՀ-երի ապամոնտաժումն ու տեղափոխումը Երևանից դուրս կառուցվելիք Ակադեմքաղաք, այդ անհեթեթ ու վնասակար գաղափարի շրջանառումն արդեն իսկ Հայաստանին ու հայությանը սկսել է մեծ վնասներ պատճառել»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular