London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով ՀՀ ԱԺ աշխատակազմի համար

Political

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով քաղհասարակության եւ ԱԺ աշխատակազմի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու կարեւորությունը:

Ազգային ժողովի աշխատակազմը վերջին երկու տարիներին ակտիվ համագործակցում է քաղհասարակության հետ: Դեռեւս 2022 թվականին առաջին անգամ ԱԺ աշխատակազմը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում ներառականության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: «Համագործակցության արդյունքում այս տարի առաջին անգամ բյուջետային հատկացումների մեջ կա նաեւ ներառականության ապահովման իրականացում բյուջետային միջոցների հաշվին: ԱԺ դերի բարձրացման շրջանակում ունենք հատկացված որոշակի գումար՝ խելամիտ հարմարեցումներ ձեռք բերելու համար: Հաջորդ տարիներին էլ նախատեսում ենք քաղհասարակության գործընկերների հետ իրականացնել միջոցառումներ շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որպեսզի խորհրդարանի շենքը դառնա ավելի ներառական եւ մատչելի»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ներառական դարձնել թե՛ շենքային պայմանները, թե՛ մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ դիտարկվելու են ԱԺ աշխատակազմի իրավական ակտերի համապատասխան փոփոխությունները ներառականության տեսանկյունից:

«Ժողովրդավարական երկրներում ձգտում են, որպեսզի հանրային հատվածում մատուցվող ծառայությունները հավասարապես մատչելի լինեն հասարակության բոլոր խավերի համար»,- ասել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատակազմի ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացումը, գենդերազգայուն, ներառական, կորպորատիվ ռազմավարության եւ գործառնական պլանի մշակումն ու իրականացումը: Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի հետ իրականացվել է խորհրդարանական գործունեության ոլորտում կանանց, երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն: «ԱԺ աշխատակազմը ներառականության ոլորտի հասարակական կազմակերպությունների համագործակցության հարթակ է ստեղծել: Հայաստանի հանրային հատվածում առանձնահատուկ դեպքերից է, երբ կառույցը ոլորտում նման ողջունելի քայլ է կատարում»,- փաստել է Հովհաննես Մարգարյանցը:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներն աշխատակազմին ներկայացրել են իրենց ծրագրերը, կատարած աշխատանքները՝ կազմակերպելով քննարկումներ հաշմանդամության ճանաչման մոդելների, խտրականությանը, ֆիզիկական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցությանը վերաբերող թեմաներով:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ անհատների ոչ ֆորմալ միություն է, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ հանրային իրազեկման միջոցով:

Ըստ կոալիցիայի անդամների՝ ծրագրերի հաջող իրագործման համար, բացի իրավական հենքից, անհրաժեշտ է նաեւ աշխատել համայնքային կոնկրետ հատվածների հետ:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Սիփան Ասատրյանի խոսքով աշխատաժողովի նպատակն է ԱԺ աշխատակազմին իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու էթիկայիվերաբերյալ:

Մասնակիցների հավաստմամբ նմանատիպ աշխատաժողովները, քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ մատուցվող ծառայությունների ներառականության:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular