London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցը

Political

Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Նրա խոսքով համաձայնագիրը տարածվում է մեր երկրում ԵՄ առաքելության ու նրա անձնակազմի վրա եւ գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:

«Առաքելության գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ՀՀ արեւելյան սահմանների կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից»,- ընդգծել է փոխնախարարը: Ըստ նրա՝ մեր երկրում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Զեկուցողը նշել է, որ համաձայնագրով հստակեցվում են նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:

«ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը»,- հիշեցրել է Մնացական Սաֆարյանը եւ հավելել՝ հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արեւելյան սահմաններին իրավիճակի հավանական սրացման լուրջ վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: «Այդուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձեւավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, եւ տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն եւս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի կողմից, այլեւ հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ»,- ասել է Մնացական Սաֆարյանը: Նրա խոսքով 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը: Նրա գնահատմամբ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեղակայման հատվածներում իրավիճակը հնարավորինս կայուն է:

Հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականները խոսել են մեր երկրում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունից, ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են փաստաթղթի, մասնավորապես՝ Հայաստանի իրավունքներին առնչվող դրույթներով, ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվակազմի փոփոխության եւ առաքելությունից Հայաստանի հրաժարվելու հնարավորություններով: Զեկուցողը տեղեկացրել է, որ համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ դրա գործողությունը կարող է դադարեցվել կողմերի գրավոր համաձայնությամբ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Սեյրան Օհանյանը նշել է, որ մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար պատասխանատու են ՀՀ-ն եւ գործող իշխանությունները: Խմբակցության ղեկավարի խոսքով այսօրվա իշխանությունները ձախողել են հատկապես արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հարցում, եւ ադրբեջանցիները հայտնվել են մեր տարածքներում: Զեկուցողի գնահատմամբ ամբողջական չեն ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը: Նշվել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախաձեռնությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Հայկ Կոնջորյանը: Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն փաստարկներին, թե ՀՀ իշխանությունները ձախողել են մեր երկրի անվտանգության ապահովումը, որովհետեւ ադրբեջանական ուժերը հայտնվել են ՀՀ տարածքում՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ այդ ուժերը չեն հայտնվել, այլ հարձակվել են:

Հայկ Կոնջորյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության կապակցությամբ եւ արձանագրել, որ Հայաստանում առաքելության տեղակայումն էականորեն նպաստել է տարածաշրջանային կայունությանը: «Մենք շարունակելու ենք աջակցել այս առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը եւ տեղեկացրել, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular