Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Խաբված նպաստառուներ, խորացող աղքատություն. Փաշինյանն ու թիմակիցները 2018-ին ստել են

Վերլուծական

Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողքին կանգնեցին հատկապես սոցիալապես անապահով խավերը` հույս ունենալով, որ հեղափոխության հաղթանակի դեպքում նրանց սոցիալական բեռը կնվազի, կյանքի որակն էլ կբարձրանա: Վերջիններս նման հույսեր փայփայելու բոլոր իրավունքներն ունեին, քանի որ հեղափոխականները հենց նման խոստումներ էին շռայլում նրանց: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները եկան իշխանության:

Կառավարության 2022 թվականի հունիսի 22-ի նիստում նիկոլ Փաշինյանը նպաստ ստացողների մասին ասում էր․ «Եթե մարդը գործունակ է, այսինքն՝ կարող է աշխատել, թող աշխատի․ ինչո՞ւ պետք է մյուսներն աշխատեն, իսկ ինքը ստանա սոցիալական նպաստ, էլ չեմ ասում՝ մի հատ էլ տանի խաղադրույք անի»։ Ուշագրավ է, որ տարիներ առաջ, երբ դեռ մեկ տարի չկար, ինչ վարչապետ էր, 15․02․2019թ․ կառավարության նիստում ասում է․ «Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը պետք է չզրկվի աշխատելու պատճառով այդ համակարգից»։

2018 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։ Այդ ժամանակ Հայաստանում աղքատությունը, համաձայն վիճակագրական կոմիտեի, կազմում էր 23,5 տոկոս։ Այսինքն՝ 2023 թվական պետք է Հայաստանը մտներ 13,5 տոկոս աղքատության ցուցանիշով։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ պատկեր է ցույց տալիս։ Մասնավորապես, 2022 թվականին աղքատությունը կազմել է 24,8 տոկոս՝ 1,3 տոկոսով ավելի շատ՝ ի համեմատ 2018 թվականի։ Ծայրահեղ աղքատությունը 2022թ կազմում է 12 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։ 21․11․2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

Հայաստանում վերջին 5 տարիներին գրեթե չի նվազել աղքատների թիվը։ 2019-ին աղքատության ցուցանիշը 26.4 տոկոս էր, 3 տարի անց՝ 2022-ին՝ 24.8 տոկոս։

2018 թվականի ապրիլի 15-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով ճգնում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։ Սակայն, չկա գեթ մեկ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քաղաքացու ազատել է գերությունից: Այժմ Փաշինյանը հայտարարում է՝ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների։ Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»:

ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ գույքահարկը` դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն էին  (արդեն նախկին պատգամավոր)։

Վերջերս կառավարությունում, հասարակության աչքից ու ականջից հեռու, մի որոշում են ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան, կրճատել հարկային արտոնությունները, բարձացնել հարկային բեռը, վերանայել հարկերի ու պարտադիր վճարների քանակը։ Վերջինը, բնականաբար, վերաբերում է դրանց ավելացմանը։

Վերը թվարկածն ընդամենը մի քանի օրինակ են այն բանի, թե ինչպես են հեղափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները հարվածել՝ առանց այդ էլ ծանր սոցիալական դրության մեջ գտնվող քաղաքացիների գրպանին: Մի դեպքում, երբ 2018-ին նրանց փողոց էին հանում խոստանալով աղքատության հաղթահարում, արդարություն և բարեկեցիկ ապագա...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված