Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Հայաստանին Արևմուտքում չեն սպասում. 10 փաստ

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են ստեղծել տպավորություն, որ ԵԱՏՄ-ն լքելուց և ԵՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը տնտեսական դրախտում է հայտնվելու և ստանալու է անվտանգային աննախադեպ երաշխիքներ: Մինչդեռ եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները խոսում են հակառակի մասին: Նրանք բարձրաձայնում են այն մասին, որ նախ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցելու հարցը մոտ ապագայի հարց չէ, բացի այդ, նրանք ընդգծում են, որ տարածաշրջանում իրենց ռազմավարական գործընկերը Բաքուն է, ոչ թե Երևանը:

Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որի մեկնարկը նախանշված է դեկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։ Շեշտելով, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Միլլերն ընդգծել է՝ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել է պատասխանելուց լրագրողների այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պարագայում ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կսահմանի։ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այդ հարցին՝ Միշելն ասել է. «Երկու օր առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ, և նա հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:

Նույն Միշելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կդառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը Երևանում չցանկացավ պատասխանել գերմանացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, կդադարեցնի նավթ և գազ գնել, եթե Հայաստանի վրա հարձակում սկսվի:

Բաքվում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան, ով դրանից օրեր առաջ Երևանում հավատարմության խոստումներ էր շռայլում , հայտարարել էր, որ Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելու հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։

Մեկ այլ օրինակ: Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։  Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ «Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,- ասել է նա։ Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին՝ Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։

ՆԱՏՕ-ն ներկայումս չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու հնարավորությունը, իսկ ինքը՝ Երեւանը, կազմակերպությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։

Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ալիսա դե Կարբոնելը հայտարարել է, որ  Հայաստանին անվտանգության երաշխիքների ընդլայնումը ներկայումս ԵՄ ծրագրերի և պլանների մեջ չի մտնում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ կլինի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված