«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան Ավինյան Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3 

Կառավարման «տիկտոկերյան» մոդելը. ո՞րն է լինելու հաջորդ «հանգրվանը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը:

Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք: Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»:

Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար: Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք:

Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ:

Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին ԱլմաթիումՌուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը ՎաալՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»Ժամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումՑյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին. ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ Զաքարյան
Ամենադիտված