ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ստավրոպոլում (տեսանյութ)
VideoՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ստավրոպոլի երկրամասում, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։ Հաղորդվում է, որ երեք ձերբակալվածները Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացիներ են։
Նշվում է, որ նրանց բնակության վայրից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրամասեր, քիմիական նյութեր և զինամթերք։