Հյուսիս-հարավ ճանապարհի երկարությամբ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
Экономика![Հյուսիս-հարավ ճանապարհի երկարությամբ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները](/timthumb.php?src=disc/02-04-24/3475598e7b5a7a05be936fa38bfeeb6d.jpg&w=780)
Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Տեղադրվում է ճանապարհային պատվածքի ներքին՝ 8սմ հաստությամբ խոշորահատիկ բարձր ծակոտկեն շերտը։
Ճանապարհի մյուս հատվածներում իրականացվում են հետլիցքի աշխատանքներ‚ զուգահեռաբար ընթանում են արհեստական կառուցվածքների հետ կապված աշխատանքները‚ կատարվում է գազատար խողովակների‚ էլեկտրական հաղորդալարերի տեղափոխություն‚ հանույթ և այլն։
![](disc/02-04-24/fcd55f41d48c2bff49cf28ad7f324fa2.jpg)
![](disc/02-04-24/d8b9a2195f4797343ed2bd5105453f5a.jpg)
![](banners/armflix.jpg)