Ինչ ճանապարհ էր անցել ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը
Блогосфера74 տարեկանում կյանքից հեռացած Արտաշես Գեղամյանը Հայաստանի պատմության մեջ ամենահիշվող քաղաքական գործիչներից մեկն էր։
Գեղամյանը ծնվել էր 1949 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևանում։
1971 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)։
1979 թվականից սկսվեց նրա քաղաքական գործունեությունը։
1979-1987 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ, ապա 1987-1989 թվականներին` ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար։
1989-1990 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ։
1991-1995 թվականներին` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն։
1997թ. նա հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. նա առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Արտաշես Գեղամյանը եղել է ՀԽՍՀ և ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։
1995-1999 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, ապա 1999-2003 թվականներին և 2003-2007 թվականներին։
2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
2019 թվականից այլևս պատգամավոր չէր։
Ամուսնացած էր։ Ունի երկու զավակ։ Պահեստազորի կապիտան էր։
Էմմա Միքայելյան