Օրենբուրգում մեկ օրում 1000 հողատարածք և 1000 տուն է ջրի տակ անցել (լուսանկարներ)
Фотографии![Օրենբուրգում մեկ օրում 1000 հողատարածք և 1000 տուն է ջրի տակ անցել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/15-04-24/68b8f472259418618e884d96bc5eef77.jpg&w=780)
Օրենբուրգում հեղեղված տարածքների թիվն ավելացել է՝ հասնելով 10,6 հազարի, ջրի տակ անցած տների թիվը՝ 5,5 հազարի, հաղորդել է քաղաքային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 15-ի դրությամբ Օրենբուրգում ջրի տակ է անցել 10 656 կենցաղային հողատարածք և 5 503 տնտեսություն, որից 55-ը բազմաբնակարան շենքեր են։ Օրվա ընթացքում թիվն աճել է համապատասխանաբար 1000-ով և 1000-ով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 13-ի երեկոյան Օրենբուրգում Ուրալ գետի մակարդակը գրանցվել է 1 187 սմ առավելագույն արժեքով և չի իջել ավելի քան 10 ժամ։
Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ ջրի մակարդակը 1 169 սմ է։
![](disc/15-04-24/9bed97181f9ab0c2f26bbb01f63a6b4f.jpg)
![](disc/15-04-24/1d6dbc24121f1943f0375c88355b1aa4.jpg)
![](disc/15-04-24/305e6897958736a5a7a41fb086e23b43.jpg)
![](disc/15-04-24/9f03a5e21855956b2fed4d0632e653a5.jpg)
![](disc/15-04-24/5c3d2210a0905cf39147c2476a78761b.jpg)
![](disc/15-04-24/6a4014b3e4e95e5b3f8d72a89b4b0d5d.jpg)
![](banners/armflix.jpg)