Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)
Другое![Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)](/timthumb.php?src=disc/18-04-24/459d654daa2d4c7591dc192494df95c8.jpg&w=780)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նկատել են «Aurus» մեքենայով, որը փետրվարին նրան նվիրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համապատասխան տեղեկությունը հրապարակում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ կենտրոնական հեռուստատեսության կադրերին։
Հայտնի է, որ ապրիլի 16-ին ԿԺԴՀ ղեկավարը մասնակցել է Փհենյանի Հվասեն թաղամասում բնակարանաշինության ավարտի արարողությանը։ Նա այնտեղ է ժամանել «Aurus» մեքենայով։
Պուտինը քաղաքական գործչին է նվիրել ռուսական մեքենան փետրվարի 18-ին։
![](disc/18-04-24/0f7f6041265bf47e5aaedf536fff36d1.jpg)
![](banners/armflix.jpg)