Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ) «Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազ Լոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան 

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական

Բլոգոսֆերա

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է.

«1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր դելիմիտացիայի սկիզբ դնելով, առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու
2. Զիջումը միակողմանի է, առանց ծպտուն հանելու Ջերմուկի, Ներքին Հանդի, Սեւ լճի և այլ հատվածներում 2020-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին
3. Հայաստանի այս միակողմանի զիջման միակ բացատրությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու «փաստարկ»-ն է, ինչը՝ պետք է, և կարող է դիվանագիտական ճանապարհով արվել
Ինչպե՞ս
1. Խոսել և ամեն օր հիշեցնել արցախահայության էթնիկ զտման և Ադրբեջանում շարունակ ահագնացող հայատյացության մասին
2. Առանց արցախահայության վերադարձի իրավունքի հարցը հասկանալու՝ անհնար է լինելու իրական համակեցության մասին խոսելը ադրբեջանցիների հետ
3. Միակողմանի զիջումներ անելով խաղաղության մասին խոսելը ոչ թե լուծում է, այլև պարտություն-հաղթանակ (win-lose) շղթայի շարունակություն, որտեղ Հայաստանը շարունակ պարտվում է
Ասելիք շատ կա: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցողին, սակայն, եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը: Այդ նույն ընթացքում օկուպացիայի տակ կշարունակի մնալ Ջերմուկը, Սեւ Լիճը, Ներքին Հանդն ու Սիսիանի լեռները: Հետո պահանջվելու է ետ կանչել Հաագայից Ադրբեջանի դեմ դատական հայցերը, դա էլ մի այլ հիմնավորմամբ են անելու:

Գործող քաղաքական մեծամասնությունը մեծ նվաճում է որակում Ալմա Աթիի հռչակագիրը՝ առանց քարտեզ՝ ամորֆ մի փաստաթուղթ, որի վերաբերյալ բացի Հայաստանից, այդ տեքստի տակ ստորագրած որևէ այլ երկիր կարծես թե չի խոսում: Այսինքն, այդ փաստաթղթի հիմքով նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկու այլ հարևան պետություն միմյանց միջև հարաբերություններ կարգավորելը օրակարգում չէ:

Էլ չեմ ասում գերիների վերադարձի խնդիրն անգամ օրակարգ մտցնելու անկարողությունը:
Բանակն ու դիվանագիտությունը այո ուղիղ փոխկապակցված են, իմա՝ որքան ուժեղ ես մի կողմում, այնքան ուժեղ կարող ես լինել մյուսում: Նիկոլ Փաշինյանը թույլ է երկուսում էլ, ուրեմն ի՞նչ, մի ողջ երկիր ու ժողովուրդ դատապարտված է անվերջ պարտությա՞ն:

Աշխատասենյակում Արարատի նկարն Արագածով փոխարինելու, Տիգրանաշենը՝ Քյարքի, վաղն էլ թերևս Վարդենիսը Բասարքեչար անվանելով չի լինելու խաղաղության պայմանագիր: Պատգամավորի հետ հանրայնորեն վատ պահվածքի համար ոստիկանական բռնությամբ քաղաքացուն նվաստացնելով ու Freedom House-ներին գրողի ծոցն ուղարկելով Քաղաքացու օր նշելո՞ւց եք խոսում:

Շատ բարակ սառույցի վրայով եք քայլում տիկնայք և պարոնայք ու ոչ միայն չեք համեստանում՝ ներքին համերաշխության հասնելու փորձեր անելով, այլև Ազգային ժողովի հարթակն ու այդ սենյակի ձեր մեծամասնությունն օգտագործելով բացարձակ ճշմարտությունների դիրքից՝ «մենք մեր պատմությունը երբեք չենք գրել» (Չամչյանը գերեզմանում շուռ է գալիս) ու Հայոց Ցեղասպանության զոհերի ճշգրիտ թվերից եք խոսում:

Մեծամտության, պրիմիտիվության ու անկրթության այս հորձանուտը պետք է դադարի, այլապես կորցնելու եք մարդկային վստահության այն վերջին փշրանքները, որ 2021-ին որպես քվե տրվել է ձեզ ու 2018-ի ժողովրդական զարթոնքին:

Խաղաղության նպատակի, իսկ իրականում պարզ մորթապաշտական մղումներով ամեն հնարավոր ձախողում արդարացնելու ճանապարհը կարճ է: Ի վերջո, աննկարագրելի դաժանություններ տեսած մեր ժողովուրդը չի ամլացել, նրա արգանդը չի չորացել, իսկ մեր լավագույն օրերն առջևում են, ձեզ հետ, թե առանց ձեզ...»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Ամենադիտված