Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն Պետրոսյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ) Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ 

Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել․ եկեք վերահաստատենք՝ մեկ ազգ ենք․ Արամ Ա

Հասարակություն

Արցախը մեզ համար անցյալ չէ, այն Կիլիկիո Կաթողիկոսության օրակարգի առաջանահերթությունն է։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա․ Կաթողիոկոսը․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական պագամ յղեց հաւատացեալ ժողովուրդին՝ հիմնականօրէն անդրադառնալով արցախահայութեան տագնապին գծով լուծումներ որոնելու եւ արցախահայութեան տուն վերադառնալու իրաւունքը հաստատելու պայքարին մէջ հայ եկեղեցւոյ առած քայլերուն։

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի ձեռամբ մատուցուած Ս. Պատարագին, հաւատացեալներու կողքին, ներկայ էին այս օրերուն Կաթողիկոսարանին մէջ օրերս գումարուող համագումարի մասնակիցները։

Իր պատգամին մէջ, առաջին հերթին, Հայրապետը վերյիշեցուց Քրիստոսի՝ իր աշակերտներուն վստահած առաքելութիւնը, որուն իրագործումին շնորհիւ ներկայիս մենք կը վայելենք հայ եկեղեւոյ հովանին։ Առ այդ, այս պրիսմակէն դիտելով հայ եկեղեցւոյ պատմութիւնը՝ Նորին Սրբութիւնը դիտել տուաւ, որ հայ եկեղեցին միշտ ալ իր կեանքը նոյնացուցած է իր ժողովուրդի կեանքին հետ. այս իմաստով արցախահայութեան ներկայի հրատապ հարցերը կը պատկանին նաեւ մեր եկեղեցւոյ։ Ան ընդգծեց, որ հայ եկեղեցին, իր մարգարէական կոչումին հաւատարիմ մնալով, յորդորողի եւ վտանգներու ու չարիքի դիմաց կեցուածք ճշդողի եւ ուղղողի դեր ստանձնած է՝ վկայ Ղեւոնդ Երէցներն ու Խրիմեան Հայրիկները։

Անդրադառնալով վերջին տարիներուն Հայաստանի մէջ մեր եկեղեցւոյ նկատմամբ արտայայտուող կեցուածքներուն, որոնց նպատակը լուսանցքայնացնել է մեր եկեղեցւոյ պատմական դերակատարութիւնը՝ Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց. «նման երեւոյթներու եւ փորձերու դիմաց, որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, մենք «ՈՉ» կ՚ըսենք. կը մերժենք նման մօտեցումներ եւ քայլեր՝ ոեւէ մէկուն կամ որեւէ իշխանութեան կողմէ։ Այդ փորձերը խոտոր կը համեմատին մեր ժողովուրդին, եկեղեցւոյ առաքելութեան, մեր պատմութեան ոգիին ու վկայութեան»։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետը իր զօրակցութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ նշելով, որ հայ եկեղեցին մէ՛կ եկեղեցի է՝ իր Հայրապետական երկու Աթոռներով. ուստի, որեւէ արարք, կեցուածք կամ արտայայտութիւն ուղղուած Ս. Էջմիածնին, ուղղուած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որովհետեւ մեր եկեղեցին մէկ է եւ մենք չենք կրնար լուռ մնալ նման երեւոյթներու դիմաց։

Այս բոլորէն ետք, Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռը իր առաքելութիւնը ըմբռնած է որպէս հաւատքի՛ առաքելութիւն եւ ազգային ծառայութիւն։ «Մեր պատմութիւնը յստակ կերպով կը վկայէ, որ հոգեւորը ու ազգայինը, հայրենիքը, ազգը ու եկեղեցին մէկ ամբողջութիւն կը կազմեն։ Եկեղեցին ինքզինք պէտք չէ նոյնացնէ քաղաքական, պետական, կուսակցական կառոյցներու հետ. ան ինքզինք պէտք է նոյնացնէ Հայաստանի գերագո՛յն շահերուն եւ մեր ազգին իտէալներուն հետ», շեշտեց Նորին Սրբութիւնը՝ միաժանամանակ յիշեցնելով անցնող տարիներուն Հայրենիքը յուզող հարցերուն ու մարտահրաւէրներուն նկատմամբ մեր Ս. Աթոռին կեցուածքներն ու տեսակէտները։ «Յաճախ ըսած ենք եւ պիտի ըսենք, թէ Արցախը մեզի համար անցեալ չէ. Արցախը մեզի համար մի՛շտ ներկայ է, մեր կեանքին մէջ մնայուն տագնապ է եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան օրակարգին վրայ միշտ առաջնահերթութիւն է» ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս եւ այս առումով անդրադարձաւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին կազմակերպած գիտաժողովին։

Բացատրելով Հարթակին եւ այս գիտաժողովին նպատակները, մասնակիցներուն մասնագիտական եւ իրենց ոլորտներուն մէջ ազդեցիկ դերակատարութիւնը՝ Հայրապետը անգամ մը եւս շեշտեց, որ մեր Ս. Աթոռը Արցախի ժողովուրդին հետ է եւ անոր տագնապին լուծման համար, միջազգային համայնքի երաշխաւորութեամբ, իրաւական եւ քաղաքական ուղիներու որոնման աշխատանքներ կը տանի, որովհետեւ Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան դէմ պայքարը լոզունքներէ անդին կը պահանջէ գործնական քայլեր։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց, որ հայութեան պատմութիւնը բնաւ զիջումի քաղաքականութեան պատմութիւն չէ եղած, այլ եղած է մարտունակ քաղաքականութեան պատմութիւն։ Համայն հայութեան Հայրենիք Հայաստանի ու Արցախի տագնապները նաեւ մե՛ր տագնապներն են, ըսաւ ան ու իր խօսքը եզրափակելով՝ յորդորեց. «հետեւաբար, եկէ՛ք, սիրելի ժողովուրդ հայոց, Աստուծոյ օրհնութեամբ մեր հաւատքը ու մեր յոյսը վերահաստատենք՝ Արցախի եւ մեր հայրենի ժողովուրդին նկատմամբ։ Եկէ՛ք, Աստուծոյ օրհնութեամբ, գործնապէս ցոյց տանք, թէ մենք մէ՛կ Հայրենիք ունինք, մէ՛կ ազգ ենք եւ այս անանջատելի մէկութեան գիտակցութեամբ շարունակենք զօրավիգ կանգնիլ, գործնապէ՛ս, Արցախին, Հայաստանին եւ հայրենի մեր ժողովուրդի զաւակներուն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին
Ամենադիտված