Сирийская дилемма: все против всех Спектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театре Армения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024г Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Экстремисты прикрываются религией «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Благодаря помощи от Карена Варданяна в размере 119 млн драмов, два военно-спортивных колледжа оснастились спортивным инвентарем и автобусами В Тбилиси состоялась презентация книг «Араратское время» и «Голоса Бессмертия» 

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ևս մեկին որոնում են

Блогосфера

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։

Քննչական կոմիտեից հայտնում են. «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․–ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ: 

Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են  նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը,  վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, «BMW» մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․–ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:

Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․–ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել  վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց «Whatsapp» և «Telegram» հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, «WhatsApp» հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․–ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Сирийская дилемма: все против всехСпектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театреАрмения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024гАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Экстремисты прикрываются религией«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в АрменииРегиональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Благодаря помощи от Карена Варданяна в размере 119 млн драмов, два военно-спортивных колледжа оснастились спортивным инвентарем и автобусамиВ Тбилиси состоялась презентация книг «Араратское время» и «Голоса Бессмертия» Непревзойденный цинизм: «Паст» Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения»Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизньАрмения между двух огней: «Паст»В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источниковМолдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от ЕвросоюзаВ Национальном собрании Франции не прошел вотум недоверия правительству БарньеМы вернулись в Ереван: ПашинянДон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могиканДве церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: ПесковСкончался пациент, перенесший несколько пластических операций в центре «Арткосмед»Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничестваКурсы валют в АрменииBloomberg: польский миллиардер отстранил сыновей от управления компанией
Самое популярное