Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել է Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Համացանցը տարված է Մոնիկա Բելուչիի 1991 թվականի հազվագյուտ լուսանկարով, որն արվել է Victoria's Secret-ի համար Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը (տեսանյութ) ՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում Ընդհանրապես հարկ չենք մուծելու, գնացեք տեսեք երկիրը ոնց եք պահելու․ բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ) Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ եղանակ է սպասվում 100$-անոց ապրանքից 10$-ը տանք պետությա՞նը, մեզ ինչ-որ բան կմնա՞. ոսկերիչ (տեսանյութ) 

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am

Իրավունք

168.am-ը գրում է․ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, Երևանի անշարժ գույքի շուկայի երկու ամենաթանկ հատվածներում բնակարաններն էժանացել են։ Խոսքը Կենտրոնի և Արաբկիրի մասին է։ Բնակարանների և ընդհանրապես անշարժ գույքի գները մայրաքաղաքի այս հատվածներում անհամեմատ բարձր են, երբեմն հասնում են աշխարհի թանկարժեք քաղաքների բնակարանների գներին։

Սովորաբար թանկարժեք բնակարանային շուկայում տեղի ունեցող միտումները ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ շուկայի վրա։ Դատելով կադաստրի կոմիտեի տվյալներից՝ առայժմ Երևանի բնակարանային շուկայի այլ հատվածներում կարծես այդ ազդեցությունը նկատելի չէ, բայց դա չի նշանակում, թե այն ընդհանրապես չկա։

Բնակարանային շուկայի պատկերը վերջին շրջանում այնքան է աղճատվել, որ թացն ու չորը խառնվել է իրար։ Տպավորություն է, թե շուկան գտնվում է ակտիվության բարձր աստիճանի վրա։ Սակայն դա շատ դեպքերում թվացյալ կամ պարզապես վիճակագրական ակտիվություն է՝ կապված կառուցված նոր բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ։

Դրանով է պայմանավորված, որ երբեմն-երբեմն Երևանի տարբեր վարչական շրջաններում պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների բազմակի անգամներով աճեր։

Այս հանգամանքն ուղղակի ազդեցություն է թողնում վիճակագրության վրա, բայց միայն այդքանը։ Դրանք առք ու վաճառքի գործարքներն են, որոնք ըստ էության կնքվել են ոչ թե հիմա, այլ երեք, գուցե չորս տարի առաջ։

Այս առումով արձանագրվող բնակարանային շուկայի ակտիվությունը խիստ հարաբերական է, և դրանով անիմաստ է դատել տեղի ունեցող զարգացումների մասին։ Շուկայի իրական պատկերը թաքնված է այդ գործարքներից դուրս։ Եթե դրանք հանենք՝ չի բացառվում, որ պաշտոնապես գրանցվող ակտիվությունից ոչինչ չմնա, կամ նույնիսկ ակտիվության անկում ունենաք։

Բայց սրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Հուլիսին Երևանի՝ ինչպես Կենտրոնում, այնպես էլ՝ Արաբկիրում կադաստրի կոմիտեն արձանագրել է բնակարանների էժանացում։ Խոսքը միջին գների նվազման մասին է։

Նախկինում թե՛ Կենտրոնի, և թե՛ Արաբկիրի տարբեր գոտիներում գնային տատանումներ, այդ թվում՝ իջեցումներ, եղել են, բայց երկար ժամանակ արձանագրված թանկացումից հետո, առաջին անգամ է, որ նվազում են միջին գները։

Հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, Կենտրոնում բնակարանների միջին գինը նվազել է 1,3 տոկոսով։

Նվազումը տեղի է ունեցել առաջին, երկրորդ և երրորդ ամենաթանկ գոտիներում։

Արձանագրված 1,3 տոկոսը բավական լուրջ գնանկում է Կենտրոնի համար։

Եթե հունիսին բնակարանների միջին գինը Երևանի այս հատվածում, ըստ Կադաստրի կոմիտեի, մեկ քառակուսու համար 911,5 հազար դրամ էր, հուլիսին դարձել է 900 հազար։

1,3 տոկոսանոց նվազումը Կենտրոնի բնակարանային շուկայի վրա նստել է 11,5 հազար դրամ։

Մեկ ամսում այս հատվածում բնակարանները, յուրաքանչյուր մետրի հաշվով՝ 11,5 հազարով էժանացել են, չնայած դեռևս շարունակում են անհամեմատ ավելի թանկ լինել նախորդ տարվանից։

Տարբերությունը յուրաքանչյուր մետրի համար հասնում է 66,5 հազար դրամի։

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա հուլիսին Կենտրոնում բնակարանների միջին գները 833,5 հազար դրամ էին կազմել։

Բնակարանների միջին գները հուլիսին նվազել են նաև թանկությամբ Երևանի երկրորդ հատվածում՝ Արաբկիրում։ Այստեղ միջին գինն իջել է 0,7 տոկոսով։

Մեկ ամսում Արաբկիրում յուրաքանչյուր մետրի հաշվով բնակարանային շուկան էժանացել է 4,5 հազար դրամով։ Հունիսին միջին գինը 633 հազար էր, հուլիսին դարձել է 628,5 հազար

Երևանի մյուս բոլոր վարչական տարածքներում, որտեղ բնակարանները համեմատաբար ավելի էժան են, քան Կենտրոնում և Արաբկիրում, միջին գները շարունակել են բարձրանալ, երբեմն՝ նաև բավական ակտիվ։

Սա արդյո՞ք նշանակում է, որ պահանջարկը թանկ բնակարանային շուկայից աստիճանաբար տեղափոխվում է համեմատաբար ավելի էժան հատվածներ։

Կարելի է այդպես ասել, բայց նման կարճ ժամանակահատվածի համար դժվար է միանշանակ նման պնդում անել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով է այդպես։ Ամեն դեպքում, գնային խզվածությունը, որը կա թանկ բնակարանային շուկայի, հատկապես՝ Կենտրոնի բնակարանների պարագայում, ինչ-որ պահից ազդելու է պահանջարկի վրա։

Այդ պահը եկե՞լ է, թե՞ դեռևս գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, կերևա առաջիկայում։

Հայտնի է, որ ինչպես Կենտրոնի, այնպես էլ Երևանի և ընդհանրապես Հայաստանի ամբողջ բնակարանային շուկան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, վերջին տարիներին գտնվել է գնաճային ուժեղ ճնշման տակ։ Այդ ազդեցությունների հետևանքով՝ ունենք գերարժևորված գներ, որոնք ինչ-որ պահից նվազելու են։ Մինչև հիմա դա զսպվել է՝ ինչպես եկամտային հարկի վերադարձի, այնպես էլ՝ այլ պատճառներով, նաև վարչական միջամտություններով, հատկապես շինարարության արհեստական թանկացման միջոցով։ Բայց արհեստական ճանապարհով ու վարչական լծակներով անհնարին է շուկան անվերջ պահել գնաճային բարձր միջավայրում։ Հատկապես որ, շուտով վերանալու են դրա վրա ազդող առաջնային գործոնները։ Փոխարենը՝ մեծանում է ճնշումը հակառակ ուղղությամբ, որի արտահայտություններից մեկն էլ բնակչության եկամուտների աճի տեմպի թուլացումն է, երբեմն՝ անկումը։

Ամեն ինչ տանում է նրան, որ այս երևույթն առաջիկայում կխորանա՝ կապված՝ ինչպես տնտեսական գործընթացների, այնպես էլ՝ այն հիմնական գործոնների հետ, որոնք վերջին 2-3 տարիներին դարձել էին բարձր եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը։ Բնակարանային շուկայի պահանջարկի ու գների վրա էական ազդեցություն թողած որոշ տնտեսական հատվածներում արդեն ունենք՝ ինչպես ակտիվության անկում, այնպես էլ՝ եկամուտների և ընդհանրապես զբաղվածության կրճատում։

Եթե այս երևույթը խորանա ու ընդգրկի նաև տնտեսության այլ հատվածներ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է, ապա դա ոչ միայն անշարժ գույքի շուկայում, այլև այն բոլոր հատվածներում, որոնք ներգրավված են այս պրոցեսների մեջ, լուրջ ցնցումներ կառաջացնի։ Որոշ ահազանգեր արդեն հնչում են, բայց ընդհանուր իրավիճակն առայժմ հաջողվում է կառավարելի պահել։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքա՞ն կշարունակվի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել էԱմոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Համացանցը տարված է Մոնիկա Բելուչիի 1991 թվականի հազվագյուտ լուսանկարով, որն արվել է Victoria's Secret-ի համար Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը (տեսանյութ)Գերմանիայում հայտնել են՝ որոնք են ուկրաինական զինված ուժերի խնդիրներըՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Թայվանը չինական վեց ռազմական ինքնաթիռ և վեց նավ է հայտնաբերել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում Ընդհանրապես հարկ չենք մուծելու, գնացեք տեսեք երկիրը ոնց եք պահելու․ բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ եղանակ է սպասվումՎուչիչն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Սերբիայում 100$-անոց ապրանքից 10$-ը տանք պետությա՞նը, մեզ ինչ-որ բան կմնա՞. ոսկերիչ (տեսանյութ)Ազգը պետք է ոտքի կանգնի բոլոր խնդիրները լուծելու համար (տեսանյութ) Մեր կյանքը բարդացնում են. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են (տեսանյութ) Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակելԳազայի ՀԱՄԱՍ խմբավորումը նոր առաջնորդ ունիԱլիևի հայտարարությունը ստիպեց ՀՀ իշխանությանը խոստովանել՝ Բաքուն նոր ագրեսիայի հող է նախապատրաստում․ Արա ԱյվազյանՍևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել․ Իրանը Սիրիայի հարցով հատուկ բանագնաց է նշանակել Սպանություն է եղել Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել էԹբիլիսիում և Բաթումում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մինչև 20 մարդՄիսը մտնում ա ու վերջում երշիկ ա դուրս գալիս, մի զարմացեք. Գևորգ Պապոյան (տեսանյութ) Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը․ Արմեն ԱյվազյանՈւՂԻՂ. Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան Չինաստանը աշխարհի խոշորագույն ապրանքավաճառն էԿատալիզատորների գողությունը 12 անգամ նվազել է. Գևորգ Պապոյան (տեսանյութ) Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա․ Shamshyan Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարը «Դոնալդ Թրամփ, ինչպես ծերունին ծերունուն. Ուշքի եկեք»․ ԿրետյեՀայաստանը ԱՄՆ-ում հրդեհից տուժածների կողքին է՝ ներառյալ Լոս Անջելեսում մեր հայ համայնքի․ Փաշինյան Դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ Շարմազանով Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին «Եռաբլուր»-ից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Զբոսաշրջությունը մոտ 7 %-ով նվազել է. էկոնոմիկայի նախարարը թվեր ներկայացրեց (տեսանյութ)Հունվարի 12-ին փրկարարները ՀՀ տարբեր հատվածներում արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակՊուտինն ու Փեզեշքիանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն Լուրջ պրոբլեմ է․ մենք կամ լավ չենք խոսում կամ բավարար չափով չենք խոսում․ Ավինյան (տեսանյութ)Բելգիայում զանգվածային գործադուլ է սկսվելՄեր կարեկցանքն ենք հայտնում Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին․ Թաթոյան Ինֆորմացիայի պակասից է․ կարծում եմ՝ բավարար չափով չենք ներկայացրել․ Ավինյան (տեսանյութ) Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է կոկորդիլոսներով լի գետըՋուր լինիԱդրբեջանաիրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ե՞րբ հնարավոր կլինի տրանսպորտային քարտերը ձեռք բերել և օգտագործել
Ամենադիտված