Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 

Ռուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին:

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռած այս հնարավորությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ եւ միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով եւ սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի  թերագնահատել, քանի որ արհեստական բանականության  օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում եւ մարդկանց միջեւ՝ հրահրելով հակամարտություններ եւ վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին եւ անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:


Հետեւաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների:

Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրեւ ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու եւ սեփական ագրեսիան արդարացնելու համար:

Մեր արեւելյան հարեւանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից:

Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, եւ քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները:

Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:

Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ եւ մերժում է պատերազմի ցանկացած դրսեւորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ եւ պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների եւ բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Ամենադիտված