Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.com 

Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա

Քաղաքական

Անթիլիասի Մայրավանքում ավարտվեց «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․ 

«Արցախի Իրաւունքներու Վերականգնումի Հրամայականը՝ Ընդդէմ Ազրպէյճանի Ցեղասպանական Քաղաքականութեան» Անթիլիասի Մայրավանքին մէջ գումարուող համագումարը, կազմակերպուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին, իր վերջին երկու նիստերը գումարեց Երկուշաբթի, 22 Ապրիլ 2024-ին։ Համագումարի փակման նիստին եզրափակիչ օրհնութեան խօսքը արտասանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Իսկ նիստերու աւարտին, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը փակ նիստով լայնօրէն քննարկեց համագումարի նիստերէն բխած հարցերը ու ներկայացուած առաջարկները։

Օրուան առաջին նիստով հանդէս եկաւ դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան, որ համապարփակ կերպով ներկայացուց Սփիւռքի քաղաքականացման գործընթացքը՝ լուսարձակի տակ առնելով Ցեղասպանութեան հարցը հանրութեան ուշադրութեան վերստին յանձնելու աշխատանքները եւ արդարահատուցման համար առած ուղին, ինչպէս նաեւ հարցադրումներ բարձրացուց այս բոլորէն դասեր քաղելով Արցախի հարցը դնելու եւ Սփիւռքին վերաշխուժացման ու զօրաշարժի համաշխարհային կերպով կազմաւորելու խնդիրին շուրջ։ Ապա, զեկուցեց Տիգրան Եկաւեան՝ անդրադառնալով Սփիւռքի դերակատարութեան ներկայ մարտահրաւէրներուն դիմաց, ի մասնաւորի փանթուրքիզմի, Հայաստանի հետ յարաբերութեան ու ռազմավարական տեսլական մշակելու իր օրակարգը ստեղծելու առնչութեամբ։ Յետոյ, փրոֆ. Հայկ Օշական իր զեկոյցով Սփիւռքի ներկայ վիճակը պարզելու համար անդրադարձաւ Սփիւռքի քաղաքական ինքնութեան՝ սկեալ 1830-ական թուականներուն Եւրոպայէն սկսած ազգայնականութեան գաղափարախօսութեամբ, ու այս մեկնակէտէն խօսեցաւ Արցախի ներկայ իրականութեան Սփիւռքի ընկալման մասին։ Նիստը վարեց դոկտ. Հրայր Պալեան։

Օրուան երկրորդ նիստով դոկտ. Մելանիա Բալայեան զեկուցեց Ազրպէյճանի կողմէ ռազմակալուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան իւրացման մասին, սկսելով Ազրպէյճանի աղուանական ծագումէն՝ հասնելով Արցախի եկեղեցիներուն ալպանական ծագում ունենալու կեղծ տեսութիւնները։ Հուսկ, Լեռնիկ Յովհաննիսեան ներկայացուց Արցախի նիւթական եւ ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները, խօսեցաւ մեր ժառանգութեանց նկատմամբ Ազրպէյճանի վարած քաղաքականութեան մասին եւ կատարեց շարք մը առաջարկներ։ վերջապէս, Արմինէ Տիգրանեան ներկայացուց Արցախի մշակութային պաշտպանութեան միջազգային իրաւական մեքանիզմը՝ անդրադառնալով մշակութային ժառանգութեան պաշտպանութեան դրութիւններուն, օրէնքներուն ու սկզբունքներուն։ Նիստը վարեց դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան։

Եռօրեայ համագումարի եզրափակիչ իր օրհնութեան խօսքը արտասանեց Արամ Ա. Կաթողիկոս։ Ան ըսաւ, որ այս գիտաժողովին քննարկումները պէտք է շարունակուին զանազան վայրեր՝ զանազան ձեւերով, նկատի ունենալով, որ գիտաժողովը ակադեմական հարցերը կեանքի իրականութեան լոյսին տակ տեսնել փորձեց։ Հայրապետը դիտել տուաւ, որ ներկայացումներն ու քննարկումները ինքնաքննական ոգի եւ առարկայական մօտեցումներ կը պարունակէին, ինչպէս նաեւ՝ հայեցակէտերու նոյն ուղղուածութիւնը տիրական ներկայութիւն էր։ Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ արծարծուած նիւթերը ո՛չ միայն այժմէական եւ հրատապ հարցեր էին, այլեւ՝ հարցեր, որոնք խորքային կերպով քննարկումի կարիք ունին, եւ վերջապէս ընդգծեց մեր ընելիքը ծրագրելու անմիջականութիւնը։ Իր խօսքի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը իր գնահատանքը յայտնեց մասնակիցներուն, յատկապէս՝ Շահան Գանտահարեանին, փրոֆ. Արմէն Մարուքեանին եւ փրոֆ. Աշոտ Մելքոնեանին, այս գիտաժողովի նախապատրաստական ու ծրագրաւորման աշխատանքներուն համար, եւ նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պատրաստ է աջակցելու այն բոլոր նախաձեռնութիւններուն ու աշխատանքներուն, որոնց նպատակը Հայաստանի հզօրացումն է, եւ այս պարագային՝ Արցախի մեր ժողովուրդի վերադարձի իրաւունքներու պաշտպանութիւնը՝ միջազգային հովանաւորութեամբ։

Յայտնենք, որ գիտաժողովէն ետք «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը գումարեց փակ նիստ մը, ուր քննարկեց գիտաժողովէն բխած քննարկումները, վերլուծումները, հարցերն ու առաջարկները»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում
Ամենադիտված