Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3 Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը 

Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Բլոգոսֆերա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 

– Սրբազա՛ն, քանի օր է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են, բողոքողների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, և ի դեմս նրա թիրախավորվել է Եկեղեցին, ռուսական գործակալ լինելու համար են մեղադրում Սրբազանին, Եկեղեցուն մեղադրում պատերազմ հրահրելու համար։ Ինչո՞ւ է թիրախավորվել Եկեղեցին։

– Միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը, բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել։ Ոչ մի այլ ուժ չկա, գոյություն չունի, ամեն ինչ կազմալուծված, փչացած, ապականված, ապահայկականացված վիճակում է, բա ի՛նչ անեն, Եկեղեցուց բացի՝ այլ ուժ մնացե՞լ է։ Դրա համար իրենց բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեն Եկեղեցուն ու եկեղեցականին վարկաբեկելու վրա ու, ինչպես միշտ, պետք է ձախողվեն։

– Վարկաբեկո՞ւմն են ընտրել իբրև պայքարի միջոց, ինչպես ասում եք։

 – Բա ուրիշ ի՞նչ կարող են անել․ ի՞նչ, ֆիզիկական հաշվեհարդա՞ր պետք է տեսնեն, պետք է ձերբակալե՞ն։

– Բացառո՞ւմ եք դրանք։

– Չեմ բացառում, բայց գիտեն, որ դա վատթարացնելու է իրենց վիճակը, ոչ թե մեր։ Հոգևորականը բանտից կվախենա՞, եթե հոգևորականը բանտից, աքսորից, մահից վախեցավ, ուրեմն հոգևորական չէ։

– Իսկ ինչո՞ւ են Եկեղեցուն կապում հենց Ռուսաստանի հետ։

– Դե իրենք պետք է ամենամեծ հիմարությունը գործեն, գործում են։ Ես չգիտեմ՝ վերջին անգամ ռուս պաշտոնյա երբ եմ տեսել ընդհանրապես, բայց ես էլ եմ համարվում Կրեմլի գործակալ։ Կրեմլում համարվում եմ ռուսաֆոբ, իսկ սրանց մոտ՝ Կրեմլի գործակալ։ Ծիծաղելի է ուղղակի։

– «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը». այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իշխանության ներկայացուցիչները սա «պատմական իրողություն», «հույսի առկայծող ճանապարհ» են որակում։ Ձեր գնահատականն եմ խնդրում, Սրբազա՛ն։

– Թող գնա այդ սյան մոտ ծաղիկ դնի, որովհետև դրանով ինքը ցանկանում է սկսել Հայաստանի գերեզմանափորության գործընթացը, եթե շարունակի ավարտին հասցնել՝ դա կլինի գերեզմանափորության ավարտը։ Դա կլիներ պատմական իրադարձություն, եթե տեղադրվեր Ակնայում, Հորադիզում, Օմարի լեռնանցքում, այդ ժամանակ կլիներ պատմական իրադարձություն, իսկ հիմա դա ընդամենը խայտառակություն է, ողորմելիության դրսևորում, ու ողորմելին իրեն հետևող ողորմելիներին ուզում է ցույց տալ, թե ինքն ինչ-որ մի ձեռքբերում է ունեցել։ Այդքան բան, ողորմելիության հուշարձան, այսօրվա Հայաստանի կառավարության ողորմելիության հուշարձանն է դա։

– Ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Եթե իրենք շարունակեն այս սյուները տեղադրել, դա նշանակելու է Հայաստանի վախճանը, իսկ եթե ժողովուրդը ոտքի կանգնի ու թույլ չտա այս նահանջի շարունակությունը, ապա ինչ-որ հույս կա, որ Հայաստանը կգտնի գոնե իր արժանապատվությունը։ Պարտվելու մեջ էլ պետք է արժանապատվություն լինի, ոչ թե խայտառակություն, սա նույնիսկ պարտվել չգիտի, ոչ միայն հաղթել չգիտի՝ պարտվել չգիտի։ Արժանապատիվ պարտվել անգամ չգիտի, ինքը սողալը հաղթանակ է հասկանում, իսկ այդ մարդուն ի՞նչ ասես, ի՞նչ բացատրես։

– Սրբազա՛ն, իսկ հանրությունը ոտքի կկանգնի՞, թե՞ չէ։

– Այս հարցում իմ վատատեսությունը միշտ կա, բայց նաև միշտ հույս ունեմ, որ հրաշք կարող է լինել։

– Մարդկանց առաջնորդող ուժ Եկեղեցին կարո՞ղ է հիմա հանդիսանալ։

– Առաջնորդում ենք, էլի, սրանից ավելի ի՞նչ անենք։ Երբ որ եկեղեցին պարզ ընդդիմանում է այս բոլոր գործընթացներին, ոչ թե ընդդիմադիր է, հրապարակավ ընդդիմանում է այս կառավարությանը, դրանից ավելի ի՞նչ պետք է անի, որ առաջնորդած լինի։ 

Ընդամենը միանալ է պետք, չէ՞, թող միանան, իրենց փրկության համար է։ Եկեղեցին, հազար անգամ ասացի, այստեղ մասնավոր շահ ու շահադիտական նպատակ չունի, մենք սփյուռքում էլ ենք ապրում, օտար երկրում էլ ենք ապրում, բայց մենք ուզում ենք, որ այս երկրում ապրենք իբրև տեր, իբրև իշխան, իբրև ազատ քաղաքացի, հպա՛րտ, ինչպես ասում են, արժանապատիվ։

– Սրբազա՛ն, եկեղեցու, հոգևորականների հանդեպ իշխանությունների սկսած այս արշավը ինչի՞ հետևանք է, վախի՞:  

– Իհարկե վախի, որովհետև նա նույնիսկ գյուղական քահանայի մակարդակի ո՛չ գիտություն, ո՛չ իմաստություն, ո՛չ կարողություն չունի։ Գյուղական ցանկացած քահանա իր մտածելակերպով, կենսագրությամբ, հայրենասիրությամբ բարձր է իրենց յուրաքանչյուր նախարարից ու պատգամավորից, բա ինչի՛ց վախենան։ Գիտեք, չէ՞, միջակությունն ինչից է վախենում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին ԱլմաթիումՌուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը ՎաալՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»Ժամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումՑյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին. ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ ԶաքարյանԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա. Տիգրան ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներինՄեզ ասում են՝ տու՛ր պապերիդ գերեզմանը, եկեղեցիներդ, մոռացի՛ր անունդ, անցյալդ, ասում են՝ դարձի՛ր անասուն, կեր ու սուս. Նարեկ ԳալստյանՈստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված