Բագրատ Սրբազանը հնչեցնում է եկեղեցու զանգերը (տեսանյութ) Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Ալեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ) Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են տանում Հայաստանի արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու օրակարգը։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ դիվերսիֆիկացումը դրական երևույթ է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, երբ ստեղծվում են այլընտրանքներ և բացառվում է չափից ավելի կախվածությունը մեկ ուղղությունից։ Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ երկրներ ևս դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական կապերը, ստեղծում նոր մատակարարման շղթաներ։ Ու առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների առաջ քաշած դիվերսիֆիկացման օրակարգը դրական արդյունքներ պետք է ունենա Հայաստանի համար։ Բայց միայն դիվերսիֆիկացիայի մասին ամպագոռգոռ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, թե ռեալ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Իրականում Փաշինյանի պատկերացրած դիվերսիֆիկացիան Հայաստանը աշխարհաքաղաքական բախման դաշտ նետելն է, ինչը նա հետևողականորեն կատարում է։ Իսկ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու արդյունքում մեր պետությանը միայն շատ ծանր հեռանկար է սպասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման գոտում հայտնված երկրների ճակատագիրը վկայում է այդ մասին։ Փաստացի, Փաշինյանը ոչ թե ցանկանում է բալանսավորել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների դիապազոնը, ինչպես կատարել են նախկին իշխանությունները, այլ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հաշվին։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն միավորումներում ակտիվ աշխատելու հետ մեկտեղ փոխլրացման քաղաքականության շրջանակներում իր հարաբերությունները զարգացնում էր նաև Եվրամիության հետ, որի արդյունքում կնքվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Բայց առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները նշաններ են ուղարկում Արևմուտքին, թե հակառուսական քայլեր են ձեռնարկում ու դրա համար ցանկանում են պարգևատրվել, այնինչ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջընթացը պետք է ապահովվեր անկախ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններից։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը հասնում է մի այնպիսի կետի, որ մի կողմից՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ՝ եթե չկարողանա բավականաչափ հակառուսական քայլեր ձեռնարկել, ապա կհիասթափեցնի նաև Արևմուտքին։ Ստացվում է, որ տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման դրական օրակարգը փոխարինվում է բացասական օրակարգով։ Իսկ այս պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։

Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է նաև տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններից։ Իսկ Հայաստանը տնտեսապես ու հատկապես էներգետիկ ոլորտում մեծապես կապված է Ռուսաստանի հետ, ուստի դիվերսիֆիկացումը ենթադրում է նաև տնտեսական կապերի զարգացում Արևմուտքի հետ։ Բայց Արևմուտքի կողմից չեն ձեռնարկվում քայլեր Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԵՄ շուկան կարող էր բացվել հայկական արտադրանքի արտահանման համար, ՀՀ տնտեսական խողովակները դիվերսիֆիկացնելու համար Արևմուտքը կարող էր գոնե ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն խոստանում են, թե Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր և աջակցություն կտրամադրեն, ինչպես որոշվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման ժամանակ, բայց այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հարցում։

Բացի դրանից, երբ ԵՄ-ն խնդիրների առաջ է կանգնած իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի կառավարման պարագայում Հայաստանն այնքան է թուլացել ու զրկվել աշխարհաքաղաքական քաշից, որ մեր փոխարեն Հայաստանին վերաբերող հարցերը այլ ուժեր են որոշում։ Դրա համար էլ այսօրվա իրավիճակի համար տեղին է Փաշինյանի այն բնորոշումը, որ Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում։ Ո՞ւր է իշխանությունների դիվանագիտությունը։ Իրականում այն իսպառ բացակայում է, որովհետև արտաքին քաղաքականությունը ճանապարհ փակել չէ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներում զազրախոսել չէ, դուխով գլխարկ դնել չէ, այլ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը հնչեցնում է եկեղեցու զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)
Ամենադիտված