Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ) «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունը Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղ 

Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքցու օրվա առթիվ.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն եւ ո՞վ ընդդիմություն, այլեւս ի վիճակի չեն դա անելու, որովհետեւ նման որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, եւ քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը:

Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:

Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, եւ քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը եւ արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ:

Դրանցից կարեւորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, եւ մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, եւ Քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով:

Պետության գոյության հաջորդ կարեւորագույն գրավականն իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում, եւ մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաեւ ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի եւ ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված: Քաղաքացիական գիտակցությամբ ու որոշմամբ ստեղծված իրավակարգն ինքնիշխանության եւ պետականաության կարեւորագույն պայման է, եւ այդպիսով նաեւ մեր պետականության սյուները պիտի ուժեղանան եւ ամրանան:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Սա մի օր է, որ կերտել եք դուք՝ բոլորդ եւ յուրաքանչյուրդ, սեփական տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրելու մղումով: Ինչո՞ւ են ուրեմն Հեղափոխությունից հետո մեզ բաժին հասնում նման ծանր փորձություններ: Որովհետեւ որեւէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի:

Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:

Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետեւ ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛:

Փա՛ռք նահատակների,ն եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Ամենադիտված