«Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) 

Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Ակադեմիական քաղաքի հիմնմանը, երիտասարդների շրջանում ստեղծագործ աշխատանքի խրախուսմանը և այլ թեմաների:

Հաջորդիվ միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։

Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:

Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Հնագիտական պեղումների ավարտից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված