Սահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք իրավունք չունի մեր աշխարհագրությունը փոքրացնել. 29.800 մեկ անգամ, հետո` 29.743. Սրբազան (տեսանյութ) «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ. Վահագն Մելիքյան (տեսանյութ) Հարթակում են երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները (տեսանյութ) Սա մաքուր հայկական, ազգային, հոգով, սրտով շարժում է. մեր տունը կարգի պիտի բերենք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանը հարթակում է ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները մտնում են Հանրապետության հրապարակ Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր Մարտիրոսյան 

Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող

Թուրքիա

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ հարցազրույց է անցկացրել թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուի հետ։ Նա ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հեռուստաալիքների լրատվական ծրագրերի բաժիններում որպես խմբագիր, պրոդյուսեր, խորհրդատու։ Հայոց ցեղասպանության թեմայով Քորուջուն հրապարակել է բազմաթիվ գրքեր:

– Դուք, որպես մարդ, հայ ժողովդի ցավը ինչպե՞ս եք ընկալում։ Եթե դուք լինեիք հայ ժովովրդի զավակը, այդ վերքը ինչպե՞ս կբուժեիք։

– Ես չեմ կարող լիովին հասկանալ հայ ժողովրդի ցավը: Որովհետև ցավը, սուգը զգում և հասկանում է միայն այն ապրողը: Նմանատիպ բաներ ապրածները կարող են կարեկցանք ունենալ այդ ցավի, սգի նկատմամբ: Բայց նույնիսկ նրանք չեն կարող լիովին հասկանալ: Ինչքան էլ հետազոտություններ անեք, անհնար է ունենալ այդ զգացումը: Դա պետք է ինքներդ ապրեք, անմիջականորեն զգաք:

Ինչ վերաբերում է վերքի ապաքինման ճանապարհին… Ամենակարևոր գործոնը, կարծում եմ, հարգանքն է, անցյալի նկատմամբ հարգանք ցուցաբերելը… Այսինքն, եթե դուք ունեք ցավ, սուգ, և մեկը գալիս է ու փորձում է այն արժեզրկել, ինչպե՞ս կարող եք հաղորդակցվել նրա հետ: Եվ քանի որ չեք կարող հաղորդակցվել, ո՞վ կարող է մեղադրել ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ…

– Դուք շատ եք խոսում և գրում Հայոց ցեղասպանության մասին։ Ո՞րն է ձեր նպատակը։

– Այս հարցն ինձ շատ տարբեր շրջանակների մարդկանց կողմից է տրվում։ Ոմանք քննադատելու, ոմանք էլ իրոք հասկանալու համար են հարցում։ Ըստ իմ որոշ լիբերալ ընկերների՝ իմ արած աշխատանքը «ազգայնական» բնույթ ունի։ Անգամ ի շահ Անկարայի… Քանի որ Թուրքիայից ոչ հայ անձը զբաղվում է Հայոց ցեղասպանության թեմայով, կարելի է դրական համարել «հանցագործ ինքնության» տեսանկյունից։

Բայց պիտի մի բան հստակ նշեմ. Ցեղասպանության հարցերով աշխատանքն արվում է ցեղասպանության ենթարկավածների համար, այլ ոչ թե հանցագործ ինքնության։ Այսինքն երբ գերմանացին ուսումնասիրում է ցեղասպանության հարցը, դա պետք է անի ոչ թե «գերմանականության» համար, այլ ցեղասպանության թիրախ հանդիսացող խմբերի համար, ինչպիսիք են հրեաները, գնչուները և համասեռամոլները։ Նույնը վերաբերում է նաև թուրքական օրինակին։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատելն իրականում պատասխանատվություն է։ Ես 24 տարի է, ինչ զբաղվում եմ լրագրությամբ։ Այս ոլորտում գրելու պատասխանատվությունը զգում եմ։ Եվ հավատացեք, ես ոչ մեկից չեմ թաքցրել իմ տեսակետները։ Ցավոք սրտի, իմ մուտքն այս ասպարեզ եղավ Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Ասում եմ ցավոք սրտի, քանի որ չէի ցանկանա, որ այն մոտիվացիան, որն ինձ ստիպել է ուսումնասիրել ցեղասպանությունը հիմնված լինի մեկ այլ ցավի վրա։ Շատ երիտասարդ էի, 23 տարեկան էի։ Թեև Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կային, բայց թեմայից այդքան տեղյակ չէի։ Սկսեցի հետաքրքրվել, կարդալ և իմանալ Դինքի սպանությունից հետո։ Այսինքն այն ինձ համար առաքելություն է և պատասխանատվություն։

– Աշխարհը զարգանում է և հասարակությունները փորձում են քաղաքակիրթ դառնալ, սկսում են այլ կերպ նայել և ընդունել տեղի ունեցած իրադարձությունները։ Ձեր կարծիքով կգա՞ մի օր, երբ թուրք հասարակությունը պատրաստ կլինի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։

– Դժվար է ասել, որ աշխարհում փոփոխությունները դեպի ավելի լավն են գնում։ Իշխանության են գալիս շատ ավելի ազգայնական-պահպանողական իշխանություններ։ Ռասիզմը ավելի շատ է աճում։ Այնպես որ աշխարհի չորս կողմում սոցիալական մեդիայում նույնիսկ Հոլոքոստն այժմ հեշտությամբ կարելի է քննարկել։ Մարդիկ նույնիսկ կարող են ասել, որ համաձայն են Հիտլերի հետ։ Նրանք մեծ ատելությամբ փորձում են յուրովի արդարացնել 6 մլն հրեաների սպանությունը, որից 1.5 միլիոնը եղել են երեխաներ։

2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍԻ-ի հարձակումից հետո Իսրայելի սկսած գործողությունը հանգեցրել է հազարավոր քաղաքացիական զոհերի և դրանում կա հակասեմականության ազդեցությունը։ Քանի դեռ աշխարհում մթնոլորտն այսպիսին է, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հետ կապված դրական քայլ դժվար է ակնկալել։

– Փոխվում է Թուրքիայի կառավարությունը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողականությունը։ Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ Թուրքիան կընդունի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

– Մենք տեսել ենք այն օրերը, երբ Թուրքիայում բարձրաձայն քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը։ Դա տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։ Օրինակ Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության շրջանում հայերի համար հրապարակվել է ցավակցական ուղերձ և այդ օրվանից ի վեր ուղերձն ապրիլի 24-ին հղում են Հայոց պատրիարքարանին։ Դա կարևոր է, որովհետև «հարգանքով է հիշում օսմանյան հայերին և ցավակցում նրանց ժառագներին» արտահայտությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հին քաղաքականությունը որոշ չափով փոխվել է, այն փոխարինվել է հարգանքով հիշելուն։ Բայց, այնուամենայնիվ անհնար է այսօր հուսալ, որ վաղն ամեն ինչ կփոխվի։

«Արդյո՞ք Թուրքիայում հանցագործություն է 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը։ Եվ արդյո՞ք նման պնդումներ անողները քրեորեն կհետապնդվեն» հարցին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանել է հետևյալը. «1915 թվականի դեպքերը Թուրքիայում տաբու չեն: Իրարից տարբերվող պատմություններ պաշտպանելը օրինական է արտահայտվելու ազատության համատեքստում»: Բայց այսօր էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության եզրույթը օգտագործելն ենթակա է քրեական հետապնդման։

Թեև այս հոդվածով դատվողների բանտարկության ենթարկվելու հավանականությունը մեծ չէ, բայց տեսնում ենք, որ Հրանտ Դինքին սպանության թիրախ դարձրած 301-րդ հոդվածը «Թուրքությունը, Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը հրապարակայնորեն վիրավորելու» հանցանքի համար, դեռևս գործում է:

Այս գործընթացի տխուր կողմն այն է, որ եթե «ցեղասպանություն» բառի օգտագործման համար «թրքությունը վիրավորելու» հանցանք սահմանվի, ապա դա պետք է կիրառվի ոչ թե այդ արտահայտությունն օգտագործողների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրողների կամ հետազոտողների նկատմամբ, այլ նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանության խարանը կպցնում են թուրքերի ճակատին և նույնիսկ թուրքերի հետ միասին ցեղասպանությանը մասնակցած այլ ժողովուրդների ճակատին: Այսինքն՝ ցեղասպանության կատարողների համար, որոնց անունները այսօր տրվում են դպրոցներին և փողոցներին…

– Դուք, որպես Թուրքիայի քաղաքացի և լրագրող, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։

– Պատմության հետ առերեսվելը, պատմության մասին խոսելը դժվար է յուրաքանչյուր երկրի համար, հատկապես եթե դուք հանցագործի աթոռին եք։ Մյուս կողմից ուշագրավ են նաև Հայաստանում ծավալվող քննարկումները։ Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ «ցեղասպանության զոհերի ցուցակի» վեճը, կամ Փաշինյանի կողմից «ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն «Մեծ եղեռն» արտահայտության կիրառումը և այն հայտարարությունը, որ դա հետքայլ չէ…

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, կամ չի լինի՝ որպես սրա շարունակություն երկու կողմերի համար, բայց մի բան պետք է ասեմ ապագայի մասին։ 2020 թվականից հետո, կարծում եմ, Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան։ Անհնար է սկսել կարգավորման նախկին գործընթացը, այսինքն՝ երբ երկու երկրների միջև հարցեր էին քննարկվում: Եթե ​​ինչ-որ գործընթաց էլ մեկնարկի, ապա Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է որպես երրորդ կողմ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և հնարավոր չէ դա բացառել բանակցություններից։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անջատվածությունը, հաղորդակցության բացակայությունը վերջին ժամանակներս լրացվել է, և ինչպես շատ լավ գիտի Հայաստանը, հաստատվել է ուժեղ դաշինք, բառիս բուն իմաստով «մեկ ազգ, երկու պետություն» ոգին: Այսինքն, կամ տեղի կունենա Անկարա-Բաքու-Երևան նորմալացում, կամ էլ կշարունակենք ապրել սահմանների և հաղորդակցության անջատման սահմանակից լինելու պայմաններում: Մեր ուսերին ծանր բեռներով…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վեհափառն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև փոխգործակցությանը Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածքՍահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք իրավունք չունի մեր աշխարհագրությունը փոքրացնել. 29.800 մեկ անգամ, հետո` 29.743. Սրբազան (տեսանյութ) «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ. Վահագն Մելիքյան (տեսանյութ)Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը Մեր առջև խնդիր է դրված` լինել «Արևմտյան Ադրբեջան», թե՞ Հայաստան. մենք ընտրում ենք Հայաստանը (տեսանյութ) Հարթակում են երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները (տեսանյութ) Սա մեր ամոթն է. ծնկի պիտի գաք հերոսի մայր տիկին Գոհարի առջև, նրան բերման էին ենթարկել, քաշքշել․ Սրբազան Սա մաքուր հայկական, ազգային, հոգով, սրտով շարժում է. մեր տունը կարգի պիտի բերենք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Թամարա Խաչիկյանը՝ ատեստավորման քննությունների գերազանցիկ․ ՊՆ (տեսանյութ) Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավոր զինվորներին, զորակցություն՝ անհետ կորածների ծնողներին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մայիսի 13-ին Հայաստան է ժամանելու Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն ԲորջըՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանը հարթակում է Երիտասարդները հասկանում են, որ իրենց ապագայի հարցն է դրված. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը, մենք կարկուտի տակ քայլելով ենք ծեծել սուտը (տեսանյութ) Ազատվենք թրքահպատակ իշխանությունից, որ մի օր վերադարձնենք Արցախը. քաղաքացի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները մտնում են Հանրապետության հրապարակՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես համաձայն չեմ կատարվողի հետ, դրա համար եմ այսօր պայքարում, այլ նկրտումներ չունեմ. Արամ Նիկոլյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ շուտով բարի ճանապարհ ենք ասելու ստի հորը. երիտասարդների երթը դեպի հրապարակ մեկնարկված է «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր ՄարտիրոսյանԵս պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանք ամեն ինչ են տարել ինձնից. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Այս պայքարի արդյունքում ձեռք ենք բերելու հայրենիք և պատիվ, վիրավորված է այսօր մեր արժանապատվությունը (տեսանյութ)Փաշինյանը թող մեզ գնդակահարի, կալանավորելով չի կարող կանգնեցնել (տեսանյութ)Շպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Արարատում տեղի ունեցած պայթյունից այրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատըՓաշինյանն ասում էր` ապագա կա, բայց չէր մանրամասնում՝ թուրքական ապագայի մասին էր ասում (տեսանյութ)Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտումՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը ՄատենադարանիցԵրկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջՌեալը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթըԼիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվենԳազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներումԽարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերիցԹուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառըՇուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէՊայթյուն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՓարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոԱյսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ ՍրբազանԱմենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան ԴանիելյանԱյսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմումԴուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը
Ամենադիտված