Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Փաշինյան ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ» Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» Լույս չի լինի 

12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը

Քաղաքական

Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։ Այս մասին գրում է 168.am-ը։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել պարտքի հետ։

Նախկին 27 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները միասին կուտակել էին 6,7 մլրդ դոլարի պարտք։ Միայն այս իշխանությունը վեց տարվա ընթացքում կուտակեց 5,5 միլիարդի պարտք։

Եթե նախկինների ժամանակ միջին տարեկան պարտքն ավելացել է 248 մլն դոլարով, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ավելացել է միջին տարեկան 916 մլն դոլարով։

3,7 անգամով արագ են ավելացրել պարտքը, քան նախկին իշխանությունները։

Ու այսքանից հետո, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Հայաստանը պարտքերի տակ թաղելու համար։ Եթե նախկիններն էին Հայաստանը թաղում պարտքերի տակ, ապա ի՞նչ պետք է ասել այս իշխանությունների մասին։

Վեց տարում 5,5 մլրդ դոլարը հսկայական պարտքի բեռ է բյուջեի համար։ Դա է պատճառը, որ գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը, ավելանում են պարտքը սպասարկելու համար հատկացվող բյուջետային գումարները։ Անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն՝ բյուջեի 10-11 տոկոսը հատկացվում է միայն պարտքի տոկոսները փակելուն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ։

Այսքանից հետո, գոնե արդյունքը երևար։

Ո՞վ կարող է ասել, թե ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ օգուտ են տվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի վերջո, ինչքանո՞վ են ավելացրել երկրի տնտեսության պոտենցիալը։

Ոչ մի տեղեկատվություն, հաշվետվություն չկա, թե ինչ են արել այդ գումարները։

Այդքան խոսում են տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց։ Եթե նույնիսկ ոչինչ չանեին, միայն այս գումարները բավական էին ՀՆԱ-ն 5,5 մլրդ դոլարով ավելացնելու համար։

Վերջին վեց տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն 5,6 տրիլիոն դրամից դարձել է 9,5 տրիլիոն։ Չորս տարում ավելացել է 3,9 տրիլիոնով։ Այսօրվա փոխարժեքով՝ 9,7 մլրդ դոլարով։

5,5 միլիարդով պարտքն են ավելացրել, 9,7 միլիարդով՝ համախառն ներքին արդյունքը։

ՀՆԱ աճի կեսից ավելին պարտքի հաշվին է։

Այսպես է աճել Հայաստանի տնտեսությունը, եթե դա կարելի է աճ համարել։

Մյուս կեսն էլ հայտնի է, թե ինչի հաշվին է եղել՝ հիմնականում առևտրի։

Եթե վերջին երկու տարիների ակտիվ վերաարտահանումները չլինեին, այդ աճն էլ չէր լինի։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տվեցին իրենց արդյունքը, բայց ավելի վատացրեցին Հայաստանի տնտեսության վիճակը։

Իրական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, չնայած ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է՝ ոչինչ չավելացնելով տնտեսական պոտենցիալին։ Այնպես, ինչպես ոչինչ չեն ավելացրել այս տարիներին ներգրավված հսկայական գումարները։ Միակ տեսանելի «ձեռքբերումն» այն է, որ մեծապես ծանրացրել է պարտքի սպասարկման բեռը՝ ինչպես պարտքի անվանական աճի, այնպես էլ՝ թանկացման հետևանքով։ Այս ընթացքում պարտքի գինն այնքան են բարձրացրել, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։

Վերջին տվյալներով, պետական պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 7,2 տոկոս։

Սա անհամեմատ ավելի բարձր է, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Այն ժամանակ պարտքի միջին տոկոսադրույքը տատանվում էր 4-4,5-ի սահմաններում։

Պարտքը սկսեց արագորեն թանկանալ հատկապես վերջին 2-3 տարիներին։

Միայն այս տարվա երեք ամիսներին պարտքի գինը բարձրացել է ևս 0,2 տոկոսային կետով։ Անցած տարվա վերջին 7 տոկոս էր։ Չնայած էլի շատ բարձր էր, բայց դրանից հետո էլ, փաստորեն, շարունակում է բարձրանալ։

Այսպես են կառավարում պարտքը. մեծ տեմպերով ավելացնում են ու թանկացնում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին պետական պարտքն ավելացել է ևս 317 միլիոնով։ Ավելացել է դարձյալ կառավարության պարտավորությունների գծով, այն էլ՝ գերազանցապես ներքին պարտքի հաշվին։

Կառավարության ներքին պարտքը, դոլարով արտահայտված, ընդհուպ մոտեցել է արտաքին պարտքին։ Արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 891 մլն դոլար, ներքինը՝ 5 մլրդ 735 միլիոն։

Այսքանով հանդերձ, կառավարությունը չի դադարում պարտք վերցնել։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում ու ծանրացնում պարտքի բեռը։ Եթե գոնե տեսնեինք դրանց տնտեսական արդյունքը, էլի կարելի էր հասկանալ։ Բայց դա էլ չի երևում։ Միայն պարտքն է աստղաբաշխական տեմպերով աճում։

Վեց տարվա ընթացքում հասցրել են պարտքը 82 տոկոսով ավելացնել։

Սա պարտքի թռիչքային աճ է։

Եկել էին տնտեսությունը թռիչքային ձևով զարգացնելու, պարտքն են թռիչքային ձևով ավելացրել։

Առաջիկայում էլ պատրաստվում են նույնն անել։ Կառավարության նիստ գրեթե չկա, որ հերթական վարկային համաձայնագրերը չհաստատեն։

Վարկերով չեն բավարարվում, պետական պարտատոմսեր են թողարկում ու ներքին պարտք վերցնում։

Պարտքն ավելանում է, ծանրանում է պետության ու քաղաքացու վրա, իսկ արդյունքը տեսանելի չէ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն արդեն հասել է 4 հազար դոլարի, որի գրեթե կեսը դրել է այս իշխանությունը՝ իր ընդամենը վեց տարվա գործունեության ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորվածՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըԿալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ Ավինյան
Ամենադիտված