ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում են Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց 

Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ

Իրավունք
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․
 
Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։
Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։
 
Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։
Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:
Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։
 
Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել
Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։
Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:
Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:
 
Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է
Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:
 
Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու
Պատաստխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:
 
Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:
 
Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:
 
Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում ենՄենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ (տեսանյութ) ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումՍերբիայում նախագահին սպառնալու համար տղամարդ է ձերբակալվել Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ Փաշինյան Սկսած վարչապետից` հրավիրում եմ Կիրանց, եկեք, էս տղերքի աչքերին նայեք ու գնահատեք հողը (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ Պեկինն ու Մոսկվան խորացնում են ռազմավարական փոխգործակցությունը. Պուտինն ու Ծինփինը 2,5 ժամ բանակցել ենՎարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԲյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանըԳիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավորՄեռնեմ էլ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ (տեսանյութ)Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըԲալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ)Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահի տեսագրությունը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնումԱպրելը, հարստանալը, ստեղծագործելը ՀՀ-ում պիտի լինի գերնպատակ, սա անելու ենք, ոչ ոք չի կանգնեցնի մեզ (տեսանյութ)Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանԸստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Կիրանցը կիսում է Փաշինյանը, ի՞նչ 25 հա ա ստանում, սուտ ա, հեսա քարտեզը, նայեք. Դանիելյան (տեսանյութ)Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ադրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. Գրիգորյան (տեսանյութ)Լարված իրավիճակ. «Ինչի՞ համար եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (տեսանյութ)Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված