Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց Дельфин и русалка– не пара, не пара, не пара. Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը Բալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ) Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ) Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն

Քաղաքական

Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այս մասին հայտարարություն են տարածել Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները:

«Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիվանագիտությունն անխուսափելիորեն դառնում է պետականության պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան և, միաժամանակ, ընկալելի կլինի միջազգային հիմնական դերակատարների համար։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

- Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձևավորումը դիտարկվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

- Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային երաշխիքներով ամրագրված, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրավունքին, բոլոր ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատմանն, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովմանը։

- Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ընդունված պրակտիկայից. 1) ուժի կիրառման և դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդյունքում ձեռքբերված որևէ համաձայնության անընդունելիությունը և, 2) ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Միաժամանակ, պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։

- Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը։

Վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

Հայտարարությունն ընդունվել է Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից անցկացված կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից:

29 ապրիլի, 2024 թ.

ք. Երևան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԲյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանըԳիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավորՄեռնեմ էլ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ (տեսանյութ)Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեցДельфин и русалка– не пара, не пара, не пара. Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըԲալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ)Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահի տեսագրությունը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնումԱպրելը, հարստանալը, ստեղծագործելը ՀՀ-ում պիտի լինի գերնպատակ, սա անելու ենք, ոչ ոք չի կանգնեցնի մեզ (տեսանյութ)Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանԸստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Կիրանցը կիսում է Փաշինյանը, ի՞նչ 25 հա ա ստանում, սուտ ա, հեսա քարտեզը, նայեք. Դանիելյան (տեսանյութ)Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ադրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. Գրիգորյան (տեսանյութ)Լարված իրավիճակ. «Ինչի՞ համար եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (տեսանյութ)Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ են (տեսանյութ)Ինչու՞ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չի մեկնաբանում (տեսանյութ)Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է. պատճառը մարզպետի՝ տնօրենին ազատելու որոշումն է (տեսանյութ)ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի կոչով հավաք` Կառավարության շենքի դիմացՀ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորվածՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»
Ամենադիտված