Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Այրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Սրբազանը՝ վաղվա ծրագրերի մասին Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան Եթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ) 

«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենի հորաքույրը իմ քեռու կինն է: Միասին հավաքույթի էինք մասնակցում, այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ծնողներս չհամաձայնեցին, որ Ջերմուկի աղջիկը Բալահովիտ հարս գնա, և մենք փախանք: Իսկ 10 օր հետո մեծ հարսանիք արեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մանուշակը՝ Արսենի կինը:

Ձայնի մեջ ժպիտ ու ջերմություն եմ որսում, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նա սիրելի ամուսնու մասին է պատմում: «Երկուսս էլ ուսանող էինք Երևանում, երբ ծանոթացանք: Նա՝ առևտրախոհարար, իսկ ես՝ քիմիական լաբորանտ մասնագիտություններ էինք ուսումնասիրում»: Արսենի և Մանուշակի ընտանիքում ծնվում են նրանց տղան ու երկու աղջիկը, ընդ որում՝ կրտսեր դուստրը այն ժամանակ, երբ հայրիկը մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին: Արսենն իր կյանքի հինգ տարին՝ 1989-1994 թթ., նվիրել է հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Մեկ գիրք կարելի է գրել հենց այդ ժամանակաշրջանի մասին: Մասնակցել է Վայքի մի շարք գյուղերի, Իշխանասարի, Արծվաշենի, Տավուշի մարզի, Շուռնուխի և այլ գյուղերի ու շրջանների համար մղվող մարտերին:

Լաչինի միջանցքի «Կոբրայի» պաշտպանության մարտերի ժամանակ գրավել Ղոչազ լեռը և համանուն գյուղը: Այդ կռվի ընթացքում վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում, ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Ապաքինվելուց հետո շարունակել է պատերազմել: 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Վարանդայի պաշտպանությանը: 1994 թվականին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտերին: Անմասն չի մնացել նաև Ապրիլ յան պատերազմից: Կինն ասում է՝ ամուսինն իր ամբողջ կյանքում Արցախն է պաշտպանել, Շուշի ազատագրել: «Ու վերջում Արցախն այսպես եղավ: Խելագարվելու է այն, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր երեխաների ու մեր ազգի հետ»: Ուղևորվում ենք երջանիկ օրեր: Տիկին Մանուշակը նշում է՝ իրենց կյանքում երջանկության կողքին նաև դժվարություններն էին քայլում:

«Բայց ամեն ինչ կարողանում էինք հաղթահարել: Այնպես ստացվեց, որ Աբովյան քաղաքում մեր տունը վաճառեցինք: Այդ տարիներին, ինչպես շատերը, մենք ևս գումար էինք ներդրել բիզնեսի մեջ, ու ինչ-որ բան այնպես չստացվեց: Արսենը միշտ նեղսրտում էր դրա համար: 2018 թ.-ից սկսեցինք մեր սեփական տան կառուցումը: Նրա երազանքն էր, որ իր երեխաները, թոռները ապրեն այդ սեփական տանը»: Բայց, ավաղ, պատերազմը խանգարում է Արսենին լիարժեքորեն իրագործել իր երազանքը: «Հոկտեմբերի 1-ին մեկնեց մարտադաշտ, տունը չէր հասցրել վերանորոգել, ասացի՝ մեզ այսպես թողնում ես ու գնա՞ս: «Ոչինչ, Մա՛ն ջան, ես կգամ ու ամեն ինչ կսարքեմ»: Այդ երազանքով մեկնեց մարտի դաշտ: Տան վերանորոգումը մեր որդին ավարտեց: Մեզ ով տեսնում էր, ասում էր՝ սիրահարները եկան: Երևանում էի աշխատում, մինչև հասնում էի Աբովյան, երևի քսան անգամ զանգում էր, հետաքրքրվում էր, թե որտեղ եմ: Ինձ թագուհու նման էր պահում, ասում էր՝ թագուհու ոտքերը չպետք է գետնին կպնեն:

Թող բոլոր զույգերը մեր նման սիրով լինեն իրար հետ: Անսահման բարի էր: Իր վերջին գումարը կարող էր տալ ընկերոջը: Երբ ասում էի՝ ախր քո վերջին գումարն էր, արձագանքում էր՝ իրեն շատ էր պետք: Բարության տիպար էր, շահամոլ չէր, իր ունեցածով կիսվում էր բոլորի հետ: Երբեմն հանդիմանում էի իրեն բարության համար, ասում էր՝ «ոչինչ, աշխարհում մեռնել կա»: Գերազանց հայր էր: Իրենից հետո մեր տղայի ընտանիքում երրորդ երեխան ծնվեց, մեր որդին նրան անվանակոչեց Արսեն: Երբ դեռ որդին չէր ծնվել, ասում էր՝ մա՛մ, ես պետք է տուն մտնեմ ու Արսեն կանչեմ»: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Արսենը Աբովյանի երկրապահ կամավորականների միության անդամների հետ մեկնում է Ջրական: «Անցել էր բոլոր պատերազմների միջով, բազմաթիվ վիրավորումներ ունեցել: Ինձ ասում էր, որ այս մի պատերազմին չի գնա. «Խոստանում եմ, որ չեմ գնա: Ինչքան գնացել եմ, հերիք է»: Այդ օրերին պատրաստվում էր տանը գործ անելու: Բայց զանգ է ստացել, չգիտեմ, թե ում զանգից հետո որոշում է մեկնել:

Փոքր աղջիկս զանգեց՝ մա՛մ, պապան պատրաստվում է: Ինձ ասաց, որ չի գնում պատերազմ, ուղղակի խումբ է տանում Սիսիան՝ հասցնեմ տղաներին այնտեղ ու վերադառնամ»: Տասն օր է տևել Արսենի պատերազմը: Այդ ընթացքում ընտանիքը նրա հետ կապ չի ունեցել: Արսենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Լաչինի շրջանում: «Տղայիս հայտնել էին, որ «Ուրալը» շրջվել է, պայթել. «Պապադ այդ մեքենայի մեջ էր, հիմա չկա»: Բալահովիտի տղաների որդիներով մի քանի մեքենայով ճանապարհ են ընկնում Արցախ, հասնում Ջրական: Տղաս իր ձեռքով է դուրս բերել հայրիկին»: Տիկին Մանուշակին մեր զրույցի ավարտին ասացի՝ անսահման սիրո մասին է լինելու այս պատմությունը ու նաև հավատի, որ նման սերեր կան: Եվ նրա համար վստահաբար հազարապատիկ անգամ ավելի բարդ է եղել կյանքը շարունակել ու փորձել ուժ գտնել:

«Արսենը շատ ուժեղ մարդ էր, ինձ էլ միշտ ասում էր՝ դու իմ թիկունքին կանգնի: Հիմա ինքն իմ թիկունքին չէ, բայց պետք է ավելի ուժեղ լինեմ: Մի պահ շատ էի կոտրվել, բայց նայում էի մեր երեխաներին ու ասում՝ երեխաներին միայնակ թողնել չեմ կարող, իր ստեղծածը կիսատ թողնել չեմ կարող: Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես Արսենը կուզեր: Նիվա մակնիշի մեքենա ուներ, որը հիմա մեր բակում կանգնած է: Երբ նույն մակնիշի մեքենա եմ տեսնում, երբեմն ինձ թվում է, թե ինքն է եկել, անկախ ինձանից առաջ եմ գնում: Ինձ համար նա կարծես ողջ լինի, ես իր հետ զրուցում եմ: Այնքան պայծառ հիշողություններ ունեն բոլորն իրենից, ամեն զրույցի ժամանակ պարտադիր իր մտքերն ենք մեջբերում, ասում՝ Արսենն այսպես էր անում, Արսենն այնպես էր ասում: Նոր տարուն և իր ծննդյան օրը ամբողջ հարազատությունը մեր տանն է հավաքվում, որովհետև Արսենն այդպես էր սիրում:

Այնքան համեղ էր պատրաստում, անգամ երեխաներն էին ասում՝ պապա՛, այսօր դու ես պատրաստում ճաշը: Տարբեր ռեստորաններում է աշխատել, ոսկե ձեռքեր ուներ: Արսենը հրաշալի հայր էր իր երեխաների համար, անկրկնելի ամուսին ինձ համար և հոգատար զավակ իր ծնողների համար»: Հ. Գ. - Արսեն Կարապետյանն արժանացել է բազմաթիվ մեդալների Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալներով և «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Արցախից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Երկրապահ կամավորական միության կողմից՝ «ԵԿՄ 20 տարի» հոբել յանական, «Հայրենիքի պաշտպան», «Եռասերունդ երկրապահ» հոբել յանական մեդալներով, «Հայաստանի երկրապահ» և ԵԿՄ «Կոտայք գումարտակ» հուշամեդալներով, ՀՀ ՆԳՆ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ 10-ամյա հոբել յանական մեդալով և «5րդ բրիգադ 20 տարի» հոբել յանական հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2021 թ.-ի սեպտեմբերի 14-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բալահովիտում հուշարձան է կառուցվել՝ ի հիշատակ Արսեն Կարապետյանի: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ)Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին Մեր բոլոր խնդիրների պատճառն այն է, որ հաղթեց անբարոյականությունն ու սուտը ՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Լավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետ Պարեկը համազգեստի՞ց է ամաչում, թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց (տեսանյութ)Շրջադարձային փուլում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում երկրում, կարևոր համարեցի հանդիպել բժիշկներին ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա Ում հետ ողջագուրվում եմ, գործից հանում են, բժիշկ Դանիելյանն էլ այլևս ազատ քաղաքացի է. Սրբազան (տեսանյութ) Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել է«Այդ «գյադային» պետք է հեռացնել. Բագրատ սրբազանի քայլերը ճիշտ են՝ «պրոմըխ» չկա». Աշոտ Ավագյան Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքինԲեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Լատվիայի ԱԳ նախարարը զինվորական է դարձելՇանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասել
Ամենադիտված