Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ» «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ» 2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ) Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» 

«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե նորմալ սահմանազատում իրականացվեր, այն ամբողջ սահմանով պետք է կատարվեր: Սրա մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն է խոսում: Ինչո՞ւ է այն այսքան շտապողական և հատվածական: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ բան է ուզում, բայց հասկանում է, որ միանգամից շատ բան ուզելը կարող է վտանգավոր լինել, և այդ պատճառով, երբ տեսնում է, որ պահը հասունացած է, փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել: Աշնանն Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի հետ կապված մեծ միջոցառում է լինելու: Երևի Ադրբեջանը մտածում է, որ հիմա մի քանի գյուղի սահմանամերձ տարածքների հարցը լուծելու ժամանակն է, Հայաստանն էլ մտածում է, որ դրանով ժամանակ կշահի, քանի որ մինչև ամբողջ պրոցեսն ընթանա, սահմանապահները կանգնեն իրենց տեղերում, աշուն կլինի, վիճակը մի քիչ կհարթվի, շատերը կմոռանան, և կտեղափոխվենք 2025 թվական»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Կարծում է՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուլտիմատիվ կերպով ասել է՝ եթե ուզում եք համաձայնենք դելիմիտացիայի գործընթացին, տարածքները պետք է նախապես տաք: «Փաստ է այն, որ երկու հանձնաժողովները դեռևս չես մշակել իրենց աշխատանքի կանոնակարգը, մինչև հուլիսի 1-ը պետք է մշակեին, ինչպես Նիկոլն է դա հաստատում, հետո երկու երկրների խորհրդարանները վավերացնեին իրենց աշխատակարգը, հետո ընթանար դելիմիտացիայի գործընթաց: Այն, ինչ հիմա հանձնում ենք, ավանս է, «բարի կամք» ենք ցուցաբերում Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ մերն է եղել, մենք էլ ասում ենք՝ ձերն է եղել, վերցրեք, բարով մաշեք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ սյունն ու սահմանապահը կարո՞ղ են անվտանգության երաշխիք լինել այն պարագայում, երբ դու ունես մի հարևան, որը մտածում է քեզ ֆիզիկապես ոչնչացնելու մասին: «Անգամ իշխանությունն է հասկանում, որ ոչ: Նա չի ժխտում, որ ոչ մի երաշխիք չկա: Ո՛չ մի սյուն, ո՛չ մի սահմանապահ, ո՛չ մի սահման երբեք երաշխիք չեն եղել ու չեն լինելու: Եթե կա ցանկություն ուժով հարց լուծելու, հարձակում անելու, միշտ էլ հնարավոր է ինչ-որ սադրանք հրահրել, ասել՝ տեսեք, մյուս կողմն արեց, և սկսվում է պատերազմ: Բոլոր պատերազմներն այդպես են սկսվել, և ոչ մի սահման երբեք երաշխավոր չի եղել պատերազմ չսկսելու համար: Սահմանները միշտ էլ խախտվել են ուժով, երբ մի երկիր որոշել է, որ ուժով կարող է այդ հարցը լուծել: Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է այդպես սկսվել, երբ Գերմանիան պաշտոնապես հարձակվել է Լեհաստանի վրա: Գերմանիան ասել է, որ լեհական կողմից սահմանի խախտում է եղել, հարձակվել են գերմանական դիրքի վրա, և իրենք հակահարված են տալիս»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Տարբեր երկրներ ու միջազգային հարթակներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները. «Պարզ է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ այլ երկրի համար իրականում այդքան էական նշանակություն չունի մի գյուղն այս կողմ, մի գյուղն այն կողմ: Երբ կա ինչ-որ հակամարտություն, որը ձեռնտու չէ ինչ-որ մի ուժի, նրանք ուզում են, որ այդ հակամարտությունը մի քիչ սառի, և գնում են բավարարելու ուժերի պահանջները, այս դեպքում հեշտ է Ադրբեջանի պահանջները բավարարելը: Երկրորդ՝ հայ-ադրբեջանական շփման գործընթացում կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այն է՝ այս գործընթացը նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում: Այս ամբողջն այդ կոնտեքստի մեջ է, իշխանություններն ասում են, որ դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա է կատարվում: Իսկ դա նաև ձեռնտու է Արևմուտքին ռուս-ուկրաինական հակամարտության առումով, քանի որ իրենք կցանկանային, որ նույն սկզբունքը կիրառվեր նաև այդ հակամարտության լուծման պարագայում: Գործընթացը ողջունելով՝ քաղցր բլիթ են տալիս: Դա ավելի շատ Հայաստանի համար է արվում, որ մարդիկ տեսնեն՝ Արևմուտքն էլ է ողջունում այս գործընթացը»:

Ղազախստանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մարգարյանի կարծիքով, արտառոց որևէ բան չկա, Երևանն ու Բաքուն Արևմուտքին խոստացել են պարբերաբար հանդիպել, քննարկել խաղաղության գործընթացը, այս անգամ հանդիպման համար հարթակ է տրամադրել Ղազախստանը, որը որպես միջնորդ հանդես չի գալիս: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և մշտապես ավելին է պահանջելու: «44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում ու ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալում, դրան կհաջորդի Կիրանցը, Ադրբեջանը կպահանջի «Զանգեզուրի միջանցքը», կբարձրացնի «անկլավների», «փախստականների վերադարձի» հարցերը և այլն: Քանի դեռ նա պահանջներ է ներկայացնում, նախկին կորուստները գնում են հետին պլան: Աստված չանի, բայց եթե մինչև Երևան հասնեն, ոչ ոք չի հիշելու Ստեփանակերտի մասին: Սա Ադրբեջանի՝ շատ տրամաբանական քաղաքականությունն է, ցավոք, շատ տրամաբանական է նաև գործող իշխանության սկզբունքը: Քանի դեռ իրենք զիջում են, նախորդ զիջումները հետ են մղվում, ինչոր ձևով արդարացվում, դառնում անխուսափելի: Եթե հիմա Կիրանցի ու միջանցքի հարցն է, կարծես բնական դառնա՝ բա Արցախը ո՞նց պահեինք:

Իշխանության օրոք այդքան արյուն ենք տեսել՝ պատերազմ, Արցախ, իրենք կարծես կապված են այդ հանգամանքով և չեն կարող շեղվել այդ կուրսից, չեն կարող որդեգրել այլ կեցվածք: Սև ու սպիտակ անվանելու հնարավորությունն այն է, որ այդ զիջումների քաղաքականությունը շարունակվի, արդարացվի և ներկայացվի որպես հաղթանակ՝ տեսեք, Ադրբեջանի հետ սահման ունենք, սա ոչ թե պարտություն է, Արցախի կորուստ, այլ հաղթանակ է: Այս շուռ տված տրամաբանության միակ հնարավորությունը Ադրբեջանին պարբերաբար զիջելու քաղաքականությունն է, իհարկե, բանականության մեջ, որ պայթյուն չլինի: Ցավոք, այդ վիճակն է: Հայաստանի իշխանություններին է ձեռք տալիս այդ քաղաքականությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)
Ամենադիտված