Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք» 

Շուշաննա Թովմասյանի «զենքերը»

Հասարակություն

«Երբ տղամարդը վատ է, փնտրում է կնոջ, երբ լավ է, փնտրում է ևս մեկին»,- ասում է հայտնի առածն ու ևս մեկ անգամ փաստում, որ կանայք են տղամարդկանց ամենամեծ թուլությունն ու աշխարհի շարժիչ ուժը: Իսկ կանայք ունեն իրենց զենքներն այդ կարգավիճակում լինելու համար: Մեր այս անդրադարձից կարող ես պարզել՝ որո՞նք են կնոջ կարևորագույն զենքերը, դրանց օգտագործման կանոնները և, իհարկե, ինչպե՞ս է դերասանուհի Շուշաննա Թովմասյանն օգտագործում դրանք:

Արտաքին տեսք

Թեև մարդիկ սիրում են ասել, որ արտաքին տեսքը երկրորդական է, այն չի կարող ազդել հարաբերությունների վրա, քանի որ առաջնայինը հոգու գեղեցկությունն ու մարդկային արժեքներն են, փաստը մնում է փաստ, որ արտաքինն իր ազդեցությունն ունի հարաբերությունների հաստատման գործում: Չէ՞ որ սա այն գործոնն է, որով մարդը տպավորություն է թողնում դիմացինի վրա, իսկ առաջին տպավորությունը շատ կարևոր է, քանի որ եթե այն դրական լինի, հետագայում առաջին տպավորության դառը պտուղները քաղելու խնդիր չի լինի: Ընդ որում՝ արտաքին լավ տեսք ունենալը չի ենթադրում չափանիշային գեղեցկություն՝ 90/60/90 չափսերով կամ 1.75-ից բարձր հասակով: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը չի համապատասխանում այս չափանիշներին, սակայն ունի իր գեղեցկությունը, որն անտարբեր չի թողել հազարավոր հեռուստադիտողների:

Շուշաննան չի բարդութավորվում իր ցածր հասակից. նա շատ շուտ է հասկացել, որ պետք է սիրել սեփական մարմինն ու ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Ավելին՝ Շուշաննան չի ձգտում ավելի բարձրահասակ երևալ, ինչն ակնհայտ է. նրան գրեթե միշտ կարելի է տեսնել ցածրակրունկ կոշիկներով. բարձրակրունկներ նա հագնում է միայն հատուկ առիթներին: Դերասանուհին չէր ցանկանա ոչինչ փոխել իր արտաքինում, միայն մի քիչ հասակ կավելացներ, թեև իր փոքրամարմին լինելուց չի նեղվում: Նա շատ շուտ է հասկացել, որ կարելի է ճիշտ օգտագործել այն, ինչ բնությունն իրեն տվել է և նույնիսկ շոյվում ու փոքրամարմին լինելու հետ է կապում փաղաքշական այն ձևերը, որոնցով իրեն դիմում են :)

Մատուցման ձև

Ինչ խոսք, արտաքին տեսքը շատ կարևոր է, սակայն դա միայն առաջին տպավորությունն է ապահովում, որը կայուն պահելու համար պետք է կարողանաս քեզ ճիշտ ներկայացնել: Այս դեպքում ևս օգնության է հասնում այն հանգամանքը, որ դու սիրում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս, հաշտ ու ներդաշնակ ես մարմնիդ հետ, ինչն ակնհայտ է դառնում քո շարժուձևերում: Շատ կարևոր է նաև, թե ինչպես ես քեզ դրսևորում այս կամ այն իրավիճակում. բարձր ծիծաղ, ձևականություններ, սրանք այն բաներն են, որոնք Շուշաննան չի սիրում: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է կաղապարված ապրել: Տանը, ընկերներիդ հետ, հարազատներիդ շրջապատում կարող ես քեզ թույլ տալ նաև բարձր ծիծաղել, սակայն դա չպետք է հատի գռեհկության սահմանը: Իսկ երբ ձևականություններն ու բարձր ծիծաղն ուշադրություն գրավելու միտում ունեն, դա տանուլ տված ճակատամարտ է:

Ոճ

Թեև վերջին շրջանում շատ նորաձև են կեդրեն ու առօրյա ոճը, բարձրակրունկներն ու դասական հագուստը շարունակվում են համարվել ամենականացին, ինչն օրինաչափ է: Սակայն սա շփոթություն է առաջացրել շատ աղջիկների մեջ, ովքեր կարծում են, որ ամենուր պետք է գնալ բարձրակրունկներով և երեկոյան զգեստներով: Իրականում դա ծիծաղելի է, քանի որ հագուստի այդ ոճը պետք է կիրառել տեղին. շպարի ընձեռած հնարավորություններից ևս ոչ բոլորն են տեղին օգտվում:

Շուշաննան այն աղջիկներից է, ով առօրյայում հագնում է ցածրակրունկ կոշիկներ, «բալետկաներ», չի դիմահարդարվում, քանի որ գնահատում է, իսկ հագուստն ընտրում է՝ առաջնորդվելով դրա հարմարավետությամբ: Իհարկե, հարկ եղած դեպքում նա և՛ բարձրակրունկներ է հագնում, և՛ դասական ոճով է հագնվում, և՛ շպարվում է, և՛ օգտվում է աղջկական բոլոր թիթիզություններից, քանի որ կարծում է, որ աղջկա սեթևեթող չլինելը, նույնն է, ինչ տղամարդու անթասիբ լինելը, սակայն գիտի' որտեղ կարելի է դա կիրառել, որտեղ՝ ոչ: Առօրյայում այդ ամենը գործածելը նույնիսկ ծիծաղելի է:

Շատ կարևոր է նաև աղջկա խնամված լինելը, սակայն խմամքն ու շատ շպարը ընդհանուր ոչինչ չունեն: Շուշաննան խնամված է համարում այն աղջկան, ով մաքուր արտաքին ունի, կոկիկ է:

Ժպիտ

Ժպիտն արտաքին ամենակարևոր գործոններից մեկն է, որը հոգեվիճակ է արտահայտում: Ինչպես ասում են՝ ընկերությունը սկսվում է ժպիտից :) Սա կնոջ համար շատ կարևոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել: Քո մի ժպիտը կարող է խելքահան անել նրան, եթե լինի տեղին և, ամենակարևորը, լոկ ժպիտ չլինի :)

Մեղմ, խորհրդավոր ժպիտը կարող է պատմել աղջկա մասին այն, ինչ նա է ուզում: Ոչ մի տղամարդ չի սիրում մռայլ կնոջ, այնպես որ ժպտերես եղիր: Շուշաննան բավականին ժպտերես է, սակայն չի սիրում, երբ մարդիկ անիմաստ են ժպտում. այն պետք է լինի տեղին՝ ուղղված ճիշտ նշանակետին և ոչ ձևական: Աղջիկը չի սիրում ձևականություններ, սակայն որպես ելք այս կամ այն իրավիճակից, երբեմն կարող է օգտագործել նաև ժպիտը, հատկապես՝ խորհրդավոր :):

Ինտելեկտ

Ինտելեկտուալ կանայք միշտ իրենց ուրույն տեղն ունեն: Հոգեբանների համոզմամբ՝ տղամարդիկ սիրում են պարծենալ իրենց ընտրությամբ, իսկ պարծենալու շատ լավ առիթ է ոչ միայն սիրելիի գեղեցիկ, խնամված տեսքը, այլև ինտելեկտուալ լինելը: Հատկապես հայ տղամարդիկ իրենց կողակցին ընտրելիս հաշվի են առնում ոչ միայն այն, որ նա իրենց կինն է լինելու, այլև այն, որ նա լինելու է իրենց երեխաների մայրը, իսկ երեխաների դաստիարակության հարցում շատ կարևոր է կնոջ գիտելիքների պաշարը: Շուշաննան ևս ոչ միայն հաճելի, այլև խելացի է :) Նա սիրում է կարդալ, սակայն ոչ ամեն բան: Դերասանուհին չի սիրում կարդալ ֆանտաստիկ գրականություն և դիտել այդ ժանրի ֆիլմեր: Նա կարդում է այնպիսի գրքեր, որոնք մոտ են իրականությանը և կարող են իրեն դասեր տալ, քանի որ էությամբ ռեալիստ է: Շուշաննային շատ է տպավորել Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որում խոսվում է կին-տղամարդ հարաբերությունների մասին: Շուշաննան էլ է որոշ «օգուտներ» քաղել դրանից :)

Խորամանկություն

Յուրաքանչյուր կին տիրապետում է կանացի որոշակի խորամանկության: Թեև այս առումով կարծրատիպ կա, թե խորամանկությունը խաբեության նշան է, իրականում այն խելացիության նշան է, որը ճիշտ օգտագործելու դեպքում կինը կարող է տիրապետել յուրաքանչյուր իրավիճակի: Հայտնի խոսքում ասվում է, որ տղամարդը տան գլուխն է, կինը՝ պարանոցը, և վերջինն է ուղղություն որոշողն ու ղեկը պահողը: Կանացի խորամանկությունն օգնում է ճիշտ ղեկավարել և, ամենակարևորը, դա անել այնպես, որպեսզի տղամարդը կարծի, թե ինքն է որոշումներ կայացնողը :) Շուշաննան ևս օգտվում է փոքրիկ կանացի խորամանկություններից, քանի որ Աստված տղամարդուն ուժ է տվել, կնոջը՝ խորագիտություն :) Սակայն այդ զենքը նա չափի մեջ է գործածում, որպեսզի չվնասի դիմացինին:

Սրամտություն

Խելացիության ևս մեկ գրավական է սրամատությունը: Թեև տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց կողակիցն իրենցից խելացի է, սակայն առանց դիմացինին վիրավորելու արված սրամտությունները չեն խանգարի: Շուշաննան իր բնույթով հանգիստ է, բայց խեղճ չէ և կարող է նաև «խայթել», իսկ ճիշտ խայթելու և ակնարկը տեղ հասցնելու համար պետք է սրամիտ լինել:

Սրամտությունն ուղղակի կապ ունի նաև հումորի հետ, որը ևս պետք է ճիշտ գործածել: Սա ինչպես շրջապատ ընդգրկվելու, այնպես էլ այս կամ այն իրավիճակից ելք գտնելու ճանապարհներից մեկն է :)

Կոկետություն

Կնոջ այս զենքը պետք է շատ զգույշ գործածել, որպեսզի չհատես թեթևամիտ լինելու սահմանը. թեթև սեթևեթանքից վնաս չկա: Շուշաննան էլ, որպես աղջիկ, երբեմն օգտվում է կոկետությունից, սակայն նա դա անում է շատ զգուշորեն և նուրբ, որպեսզի չանցնի սահմանն ու գռեհկության չվերածվի: Շուշաննան կոկետության մեջ էլ է իրեն բնորոշ անկեղծություն դրսևորում. պետք է ոչ թե կոկետուհի դառնալ ու ձևական տպավորություն թողնել, այլ հարկավոր է քեզ բնորոշ քայլերը համեմել չափավոր կոկետությամբ և հաջողությունը քոնն է :)

Խոսելու և լսելու կուլտուրա

Բառարանային հայերենով խոսելու կոչ քեզ չենք անում: Եթե նկատել ես, ես էլ այդ ոճով չեմ գրում, քանի որ կարելի է խոսել խոսակցական հայերենով, բայց շատ գրագետ, առանց ժարգոնային հավելումների: Մի շարք զենքեր նշեցինք, որոնք կարելի է կիրառել և հաջողության հասնել, բայց հավատացնում եմ, որ բոլոր զենքերի կատարյալ գործածման դեպքում կարող ես քո մի խոսքով անգամ ամեն ինչ փչացնել: Դերասանուհին էլ իմ ու քո պես խոսում է խոսակցականով, չի գործածում բարձրագոչ բառեր, սակայն ժարգոնն էլ տեղ չունի նրա բառապաշարում:

Յուրաքանչյուր կին պետք է հավասարակշռված լինի, իսկ դա դրսևորվում է նաև նրա խոսքում: Կինը պետք է ունենա ժամանակին լռելու և լսելու կուլտուրա: Շուշաննան էությամբ այնպիսին է, որ կարող է այդ պահին լռել, լսել դիմացինին ու ասել իր ասելիքը՝ սկսած առաջին կետից: Այդ մասին նա կարող է հիշել նույնիսկ որոշ ժամանակ անց, ինչը նույնիսկ հետաքրքիր է համարում հարաբերություններում: Լռելու ունակությամբ Շուշաննան կարողանում է նախ՝ լսել նրան և համապատասխան արձագանք տալ, ապա նաև՝ ուշադիր լինել և օգտվել դիմացինի թույլ տված վրիպումներից, որոնք կարող է բաց թողնել դիմացինին չլսելու պատճառով:

esyes.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայի
Ամենադիտված