Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Լուկաշենկոն ատոմային անվտանգության հայ մասնագետներին հրավիրում է Բելառուս

Հայկական Մամուլ

«Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ», պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն այսպիսի ընդգծում է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :

Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում Հայաստանի նախագահը նշեց, որ ինքը հավաստիացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխՙ «մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը»:

Ներկայացնելով նոր ավարտված բանակցությունները' նախագահ Սարգսյանը իր խոսքում հիշեցրեց, որ նախագահ Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ են ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), ԱՊՀ գագաթաժողովների, անցյալում նաեւՙ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդՙ նաեւ ԱՊՀ գագաթաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

«Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաեւ ամուր գիտակցում, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը մեր ընդհանուր սեփականությունն է», ասաց Հայաստանի նախագահը:

Մայիսյան տոների համատեքստում Սերժ Սարգսյանը նշեց, որ հայն ու բելառուսն ուսուսի մարտնչել են Մեծ հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուրհազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը:

Նախագահ Ալեքսանդր Լուկեշենկոն շնորհակալություն հայտնեց հիշողության ու պատմության համար, վստահեցնելով, որ հայ հերոսներին լավ են վերաբերվում իր երկրում, ինչի վկայությունը հազարավոր հայերիՙ երբեւէ նման հարցի առնչությամբ դժգոհության բացակայությունն է:

Լուկաշենկոն նաեւ խոսեց հայաստանյան ընտրական ծանր շրջանից' աջակցություն հայտնելով Սերժ Սարգսյանին նախագահության հաջորդող բոլոր տարիներին: «Հայաստանը կարեւոր եւ շատ մտերիմ գործընկեր է Անդրկովկասում», նշեց Բելառուսի նախագահը, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ու Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառության ներկա 60 մլն դոլարն «ուղղակի ամոթ է», եւ հարկ է այդ թիվը կրկնապատկել' «արհեստական խոչընդոտները հաղթահարելու հնարավորության դեպքում»:

Լուկաշենկոն, նշելով մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության կարեւորությունը, առանձնակի շեշտեց ատոմային անվտանգության հարցերում այդ համագործակցության նշանակությունը' հաշվի առնելով, որ Բելառուսը նոր եւ իր պատմության առաջին ատոմակայանն է կառուցում: Լուկաշենկոն այդ հարցում մոտ 10 հայ մասնագետների Բելառուսում տեսնելու եւ փորձը ներդնելու հույս հայտնեց:

Երկու կողմերը կարեւորեցին նաեւ նույն օրը ստորագրված համագործակցության մի շարք փաստաթղթերը: Մասնավորապես, ստորագրված երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերից նշենք հետեւյալը. համաձայնագրերը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին», փոխըմբռնման հուշագիրը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության զարգացման մասին» եւ «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Բելառուսի Հանրապետության սպորտի եւ տուրիզմի նախարարության միջեւ» համագործակցության ծրագիրը:

Երկու նախագահների հայտարարություններով մամուլի համար հատվածն ավարտվեց, իսկ Բելառուսի նախագահը գնաց Ծիծեռնակաբերդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված