Դավիթաշենում բնակարաններից զրկված սեփականատերերը մտադիր են դիմել ՀՀ նախագահին
Հայաստան
Դավիթաշեն երկրորդ թաղամաս 46 շենք հասցեի հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի սեփականատերերն այսօր իմացել են, որ «Տոնուս» ՍՊԸ-ն, ում պատկանում է նորակառույց բարձրահարկ շենքը, սնանկ է հայտարարվել՝ շենքը որպես գրավ հանձնելով «Արցախ» բանկին: Ինչպես Shamshyan.com-ի հետ զրույցում ասացին սեփականատերերը, իրենց մեծամասնությունը տեղյակ չի եղել դրանից:
Նրանք այսօր հավաքվել են շենքի առաջ, քննարկել խնդիրը: Իրենց բնակարաններից զրկված սեփականատերերը հավաստում են, որ ունեն բարձրահարկում բնակարան ձեռք բերելու նախնական պայմանագիր, ավելին՝ շատերը վճարել են սահմանված գումարի մեծ մասը: Սակայն ինչպես իրենք են ասում, «Տոնուս» ընկերության սնանկանալու պատճառով իրենց բնակարան ունենալու հարցը մնացել է «օդից կախված»:
Վրդովված սեփականատերերը մտադիր են նամակով դիմել ՀՀ նախագահին եւ Կառավարությանը՝ իրենց խնդրին լուծում տալու պահանջով:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից