2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ «պայթել»
Հայկական Մամուլ
Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում: Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա:
Բայց մի բան այս պահին հաստատ է. Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ բուրգի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազարյանը նշեց. «Պարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը:
Վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ են»: Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք ներկայացնում Ձեր հակափաստարկները եւ ինչո՞ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու պատճառները. «Ժողովուրդ»-ի թղթակցի այս հարցերին պարոն Նազարյանը պատասխանեց. «Ես իմ լռությամբ արհամարհում եմ սուտը: Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա: Համբերե՛ք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ «պայթել»:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը