Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Փարիզ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով'ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորիան Ֆաբիուսի անհատական հրավերով երեկ մեկնել է Փարիզ:
Ենթադրվում է, որ հանդիպման հիմնական նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ քննարկումն է, մանավանդ որ այս թեման վերջին օրերին կրկին ակտիվացել է: Ուշագրավն այն է, որ նախարարի փարիզյան այցի մասին ՀՀ ԱԳՆ-ն որեւէ տեղեկատվություն չի տարածել:
Իսկ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին «Ժողովուրդ»-ի հարցումը մնաց անպատասխան:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը