Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ Ղազինյան Շիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո Պոմպեյում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համար Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիք 

«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան՝ ազգային բարերար Նազար Նազարյանին

Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում՝ մայիսի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված՝ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:

Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան' ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: «Մենք այսօր եկել ենք Ձեզ հետ միասին գոհաբանություն բարձրացնելու առ Աստված, որ ազգիս պարգևում է այսպիսի արժանավոր զավակներ, որոնք ապրում են իրենց կյանքը նվիրումով. նվիրումով երեք հիմնական արժեքների՝ ընտանիք, Հայրենիք և Եկեղեցի: Նազար և Արտեմիս Նազարյանների կյանքը բնորոշվում է այս երեք արժեքների ընդգրկումի մեջ. ընտանեասիրություն, հայրենասիրություն և եկեղեցանվիրում: …Բարի գործը, ավետարանի խոսքի համաձայն, նման է ցորենի հատիկի, որ ընկնելով հողի մեջ՝ չի կորչում, չի վերանում, չի անհետանում, այլ բազմապատիկ պտղաբերում է: …Մենք այսօր տեսնում ենք մեր ազգի արժանավոր զավակների բարեգործությունների բազմապատիկ արդյունքները, որ է շեն ու ծաղկող ազգային կյանք Սփյուռքի մեջ, ազատ ու անկախ հայրենի երկիր և պայծառացյալ Եկեղեցի: Հայցում ենք, որ Տերը միշտ վառ պահի Ձեր հոգիներում ընտանեասիրությունը, հայրենասիրությունը և եկեղեցանվիրումի զգացումը, որոնցով պիտի շարունակի հարատևել մեր ժողովուրդը դեպի իր կյանքի նոր հորիզոններ, դեպի նոր հազարամյակներ իր կյանքի»,-օրհնության ու գնահատանքի իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:

Տիար Նազար Նազարյանն իր սրտաբուխ նվիրատվություններով շարունակ նպաստել է Սփյուռքի համայնքային, կրթական-սոցիալական ծրագրերին, միշտ եղել է հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: 1962 թ. ի վեր Լիբանանում գործում է Նազարյան դպրոցը, կառուցվել են սրահներ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնի, Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի, Նյու Յորքի «Նուբար» ճամբարի համար: Նազարյան ընտանիքը կարևոր իր նպաստն է բերել Նյու Ջերսիի Սբ. Թովմաս եկեղեցու կառուցմանը, հաստատել է հատուկ հիմնադրամ, որը կրթաթոշակներ է ապահովում բարձրագույն ուսում ստացող հայ ուսանողների համար, աջակցել է Սփյուռքի տարբեր ազգապահպան ծրագրերի իրագործմանը:

1988 թ. սոսկալի երկրաշարժի օրերից սկսյալ Նազարյան ընտանիքը սատար կանգնեց նաև Հայրենիքին՝ հատկապես ՀԲԸՄ կողմից իրագործվող բազմաթիվ ծրագրերի միջոցով զորակցելով նորանկախ Հայաստանի առաջընթացին, շինությանն ու պայծառությանը: Կարևոր իրագործումներից էր Լիբանանում ՀՀ դեսպանատան համար շենքի կառուցումը և ընծայումը Հայրենիքին, Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված գերձայնային հետազոտությունների կենտրոնի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման և բուժման ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Նազարյան բարերարների հովանավորությամբ Երևանում այժմ կառուցվում է ՀԲԸՄ հայաստանյան նոր գրասենյակը:

Ազգասեր ու եկեղեցաշեն բարերարները մշտապես սատարել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայոց Եկեղեցուն: Նազար և Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Նազարյան ընտանիքի առատաձեռն ընծայաբերումներով Մայր Աթոռում 2002 թ. հիմնանորոգվեց Ղազարապատի սարկավագների թաղը և միաբանական սեղանատունը, իսկ 2008 թ. կառուցվեց Դիվանատան շենքը: Հավատավոր Նազարյան ամուսիններն այսօր էլ շարունակում են զորավիգ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրթական, սոցիալական ու հայապահպան առաքելությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու
Ամենադիտված