Ռոբերտո Մանչինին հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Ռոբերտո Մանչինին հեռացվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթին» ցավում է, որ տեղեկացնում է՝ Ռոբերտո Մանչինին հեռացված է գլխավոր մարզչի պաշտոնից։ Սա շատ դժվար որոշում էր, որը կայացվել է ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի կողմից: Այս որոշումը կայացվել է մրցաշրջանի արդյունքի հիման վրա»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Մրցաշրջանի վերջին խաղերում Մանչինիին կփոխարինի իր օգնականը՝ Բրայան Կիդը:
Ակնկալվում է, որ ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը