«Սանտոսը» պատրաստ է Նեյմարից հրաժարվել 50 մլն-ի դիմաց
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Globoesporte-ը, «Սանտոսը» պատրաստ է ուսումնասիրել Նեյմարի տրանսֆերը վաճառելու տարբերակը՝ որոշակի պայմաններով:
«Եթե որևէ ակումբ համաձայնի խաղացողի նկատմամբ իրավունքի 55%-ի համար 50 մլն եվրոյի, ապա մենք պատրաստ ենք վաճառել նրա տրանսֆերը»,-նշել է «Սանտոսի» ներկայացուցիչը:
Նեյմարի նկատմամբ իրավունքների 40%-ը պատկանում է DIS ներդրումային խմբին, իսկ 5%-ը՝ Teisa ընկերությանը:
Այժմ բրազիլացու տրանսֆերին հավակնում են «Բարսելոնան» և «Ռեալը»: Վերջինս պատրաստ է ֆուտբոլիստին 6 տարվա պայմանագիր և տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նեյմարն արդեն համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Տրանսֆերը գնահատվում է 45 մլն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը