Բուֆոնի հետ տեղի չէր ունենա այն, ինչ եղավ Կասիլյասի հետ. Միչել
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Միգել Միչելը մեկնաբանել է այն իրավիճակը որում հայտնվել է Իկեր Կասիլյասը, տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ դարպասապահը հայտնվեց պահեստայինների նստարանին ձեռքի վնասվածքից հետո: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ Դիեգո Լոպեսը որպես դարպասապահ իրեն ավելի է դուր գալիս:
«Յուվենտուսում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում» նման բան երբեք տեղի չէր ունենա: Չեմ կարող պատկերացնել, որ Ջանլուիջի Բուֆոնը նման իրավիճակում հայտնվի: Խոսքեր չկան, Լոպեսը հիանալի է, սակայն ես այլ բանի մասին եմ խոսում: Անընդհատ տարաձայնություններ են լինում, ինչը վնասում է խաղին: Սակայն այդ տարաձայնությունները երբեք չէին լինի, եթե Կասիլյասի փոխարեն պահեստայիններին նստած լիներ ցանկացած այլ դարպասապահ»,-հայտարարել է Միչելը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը