Մոուրինյուն իր վրա է սևեռում ուշադրությունը, որ ֆուտբոլիստները լարվածություն չզգան. Սանչիս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը կարծում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը և գործողությունները ոչ միշտ են ճիշտ մեկնաբանվում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Շատերը կարծում են, որ պորտուգալացի մասնագետը եսասիրությամբ է տառապում, սակայն Սանչիսն այլ կերպ է գնահատում իրավիճակը:
«Շատ դեպքերում Մոուրինյուն իր վրա է սևեռում ուշադրությունը, որ ֆուտբոլիստներն ավելորդ լարվածություն չզգան: Սա շատ հաճախ շփոթում են եսասիրության հետ: Իհարկե, լինում է նաև այնպես, որ առաջին պլանում է հայտնվում Մոուրինյուի անձը: Նա կարող է ակումբը լքել մրցաշրջանի ավարտին: Սակայն կգա մեկ այլ մասնագետ, և նրա փիլիսոփայությունն ավելի հարազատ կլինի ակումբին»,-հայտարարել է Սանչիսը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը