«Բարև Երևան»-ը վերցնում է մանդատները
Քաղաքական
«Բարև Երևան» դաշինքը որոշում է կայացրել վերցնել Երևանի ավագանու մանդատները: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Վերջինս հավելեց նաև, որ չնայած ամեն ինչին՝ իրենք շարունակելու են վիճարկել ընտրությունների արդյունքները։
Երևանի ավագանու կազմում «Բարև Երևան» դաշինքից ներկայացված կլինի 6 հոգի՝ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Դավիթ Սանասարյանը:
Նշենք, որ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է իր մանդատից։ Նրա փոխարեն ավագանու կազմում կլինի Դավիթ Սանասարյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան