Ի տարբերություն Ժոզե Մոուրինյուի՝ Դել Բոսկեն Կասիլյասին վստահում է նույնիսկ հավաքականի դարպասը
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հերթական անգամ իր աջակցությունն ու վստահությունն է հայտնել Իկեր Կասիլյասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Դել Բոսկեն հայտարարել է, որ «Ռեալի» դարպասապահը ազգային հավաքակնի ֆուտբոլիստների ցանկում կլինի, ովքեր կմասնակցեն Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը:
«Կասիլյասը մեր ցուցակում կլինի: Մենք պետք է հարգենք նրա կարիերան հավաքականում և 143 խաղերը, որոնք նա անցկացրել է հավաքականի կազմում: Դեռ կտեսնենք, թե ով կխաղա հիմնական կազմում, սակայն նա հաստատ մեզ հետ կլինի»,-հայտարարել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը