Բրյուսելի միջազգային օդանավակայանը կաթվածահար է գործադուլի պատճառով. մարդիկ մնացել են առանց ուղեբեռի
Աշխարհ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայանում Swissport Handling ավիաընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով ավելի քան 20 հազար մարդ չի կարողանում վայրէջքից հետո ստանալ իր ուղեբեռը: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով օդանավակայանի մամլո ծառայությանը, կիրակի օրվանից շարունակվող գործադուլի արդյունքում չեղյալ է հայտարարվել ավելի քան 60 չվերթ:
Գրանցված ուղեբեռը կնքվում է և պահեստավորվում օդանավակայանի հատուկ սրահում: Հենց որ գործադուլն ավարտվի, ուղեբեռը կառաքվի իրենց տերերին անկախ նրանց գտնվելու վայրից. վստահեցնում է օդանավակայանի ղեկավարությունը:
Այս պահին Բրյուսելի օդանավակայանը խորհուրդ է տալիս իր օդային տարածքից օգտվող ուղևորներին ճանապարհորդել առանց ուղեբեռի՝ միայն ձեռքի պայուսակներով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան