Մահացել է Արսեն Չիլինգարյանը
Սպորտ
Երկարատև ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: Արսեն Չիլինգարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, իսկ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի: Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաեւ նորանկախ Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբը Երևանի «Ուլիսն» էր. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Լուրեր.com-ն իր ցավակցությունն է հայտնում Չիլինգարյանի ընտանիքին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը